Latest 10 episodes

Կայուն մեծամասնության ՀՀԿ-ի նոր տարբերակը

Ազգային ժողովը նոյեմբերի 28-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստում կքննարկի ԱԺ կանոնակարգ օրենքի նախագիծը, որն ի թիվս մի քանի փոփոխությունների, ունի մի ուշագրավ նորություն։ Նախատեսվում է հանել խմբակցություններից դուրս գալուց հետո մանդատը վայր դնելու պահանջը, որ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների նկատմամբ կիրառվում է այժմ։

Այսինքն, եթե պատգամավորը ընտրվել է համամասնական ընտրակարգով, և խորհրդարանի աշխատանքի ընթացքում ինչ-ինչ պատճառներից ելնելով դուրս է գալիս իր խմբակցությունից` այսինքն այն կուսակցության կամ դաշինքի խմբակցությունից, որով ընտրվել է, ապա պետք է վայր դնի նաև մանդատը։ Եվ ահա, Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է հանել այդ դրույթը նոր կանոնակարգից, և այդպիսով խմբակցությունից դուրս գալու դեպքում պատգամավորը պարտադրված չի լինի վայր դնել մանդատը։ Ինչպես հայտնի է, խորհրդարանի 2017 թվականի ընտրությունը տեղի է ունենալու հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով։ Այդ ընտրակարգի պայմաններում ՀՀԿ-ի համար խիստ դժվար է լինելու ստանալ բացարձակ մեծամասնություն, գրեթե անհնար է լինելու։ Դա ցույց տվեցին նաև ՏԻՄ ընտրությունները։

Այսպես ասած՝ զուտ առաջին ցուցանիշ ապահովելն արդեն իսկ ՀՀԿ-ի համար կարող է լինել հրաշքի պես մի բան, անգամ ընտրակեղծարարուրությամբ ապահովելը, քանի որ ՀՀԿ-ի խնդիրն է հնարավորինս քիչ ցնցումներով ընտրություն անցկացնելն ու այդպիսով միջազգային հանրության քննադատությունից խուսափելը։

Այսպիսով, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն չի կարող իրեն թույլ տալ ինքն իրենով մեծամասնություն կազմելու շռայլություն կամ ճոխություն։ ՀՀԿ-ն փնտրում է տարբեր ելքեր, կայուն մեծամասնություն ապահովելու համար։ Իհարկե սահմանվել է երկրորդ փուլի հայտնի սահմանադրական հնարավորությունը, սակայն ամենայն հավանականութամբ ՀՀԿ-ն կխուսափի դրանից, քանի որ ներկայումս դա ավելորդ ծախս է։ Դիտարկվում է իհարկե ՀՅԴ-ի հետ կոալիցիայի տարբերակը, սակայն Հանրապետականը, Սերժ Սարգսյանը կարծես թե չեն ուզում մնալ միայն ՀՅԴ-ի հույսին, հավանաբար Դաշնակցությանը շատ ինքնավստահություն չհաղորդելու համար, նաև գուցե լիարժեք վստահություն չտածելու պատճառով։ Խմբակցություններից դուրս գալու դեպքում մանդատը վայր դնելու արգելքը չեղարկումը կարող է ՀՀԿ-ի համար լինել կայուն մեծամասնության երաշխավորման մյուս տարբերակներից մեկը։

Այսինքն, ՀՀԿ-ն ինքն իրենով չի կարող հավաքել 50+1` եթե ընտրությունը 100 տոկոս համամասնական տարբերակով է, սակայն կարող է 50+1 հավաքել մի քանի այլ համամասնական ցուցակներում իր ներկայացուցիչներին ներդնելով, ինչը հայաստանյան իրականության պայմաններում այդքան էլ բարդ գործ չէ, առավել ևս նախորդ ընտրություններում արդեն իսկ եղել են նման նախադեպեր։

Այդպիսով, այլ ցուցակներով խորհրդարան անցնելուց հետո, այդ գործիչները կլինեն դե ֆակտո ՀՀԿ մեծամասնության անդամ, իսկ եթե խնդիրներ ունենան իրենց խմբակցության հետ, ապա կունենան դրանից դուրս գալու միանգամայն ազատ հնարավորություն։ Իսկ հետո արդեն իրենք կորոշեն` մտնել ՀՀԿ խմբակցություն, թե մնալ այսպես ասած՝ անկախի կամ անկուսակցականի կարգավիճակում։ Դա արդեն էական չի լինի։

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments