Latest 10 episodes

Սևանա լճում անհետացած երիտասարդի որոնողական աշխատանքներն արդեն 28-րդ օրն է անարդյունք են ավարտվում

Հոկտեմբերի 31-ին Սևանա լճում անհետացած երիտասարդներից մեկի որոնողական աշխատանքներն այսօր ևս անարդյունք են ավարտվել։ Ինչպես տեղեղակցնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոնողական աշխատանքները վերսկվել են ժամը 11.00-ին։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 17.15-ին, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Նշենք, որ արդեն 28-րդ օրն է, ինչ շարունակվում են ընդլայնված որոնողական աշխատանքները երիտասարդի դին գտնելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել էր Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը,որոնողական աշխատանքներն ընդլայնվում են 500 մետրով, մոտորանավակներով փրկարարները շրջում են ափամերձ տարածքներում: Նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ ջրափրկարարական գույքը համալրվել է ստորջրյա սկուտերով, որն աշխատում է մինչև 40 մ խորությամբ և կարող է 75 րոպե մնալ ջրում:

Համաձայն ԱԻ նախարարի հանձնարարականի՝ որոնողական աշխատանքները չեն դադարի և կշարունակվեն այնքան, որքան եղանակային պայմանները թույլ կտան:

Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
  • Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ ժողովրդավարության համար
Comments

Name: