Latest 10 episodes

«Լավագույն ավանդույթների» սպառնալից ուրվականը

Հայաստանի ակտիվ հանրային շրջանակները բուռն քննարկում են մեկ գիշերում ՀՀԿ-ին անդամակցության 7000 դիմումի փաստը, որ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անդամակցության մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հետո ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը հայտարարեց, թե դրանք «գազավիկներն» են: Հասարակությունը քննարկում է այդ մարդկանց բռնի կամ ոչ բռնի անդամակցության հանգամանքը, իրավիճակը համեմատում խորհրդային տարիների, խորհրդային Կոմկուսի հետ: Այս ամենն իհարկե հասկանալի է, նաև տհաճ ու մտահոգիչ, որովհետև այսպես շարունակվելու դեպքում խորհրդային լավագույն ավանդույթների վերականգնումը ամենևին հեռու չէ որպես արդեն ամբողջական իրականություն:

Մյուս կողմից սակայն, իսկ ինչ ենք մենք ուզում: Իսկ որտեղ ենք մենք, որ սպասում կամ ուզում ենք այլ բան: Մենք Եվրամիությունո՞ւմ ենք, մեր հիմնական գործընկերը եվրոպական երկրնե՞րն են, եվրաատլանտյան հանրությո՞ւնը, ԱՄՆ, որ մենք զարմանում ենք կամ մտահոգվում, որ ականատես ենք դառնում խորհրդային լավագույն ավանդույթների ոգով անցկացվող իշխանական կուսակցական համագումարների:

Եվ ընդհանրապես, Հայաստանի անկախության անցնող 25 տարիների ընթացքում Հայաստանում այլ կերպ եղե՞լ է: Իսկ ինչո՞ւ չի եղել, մենք 25 տարիների ընթացքում մտածե՞լ ենք այդ մասին որպես հասարակություն, թե՞ ոչ: Իսկ գուցե մտածելու դեպքում մենք 25 տարի անց չհայտնվեինք այնտեղ, որտեղ հիմա ենք, չլինեինք այնպես, ինչպիսին այժմ ենք: Իսկ ինչ ենք մենք ուզում` անդամակցել Եվրասիական ակումբներին, բայց զարգանալ եվրոպակա՞ն ուղղությամբ:

Մեզ թվում է, որ հնարավոր է լինել հիվանդ օրգանիզմի մի մաս, որտեղ հիվանդությունը իր մետաստազները տարածում է և՛ արագ, և՛ լայն ծավալով, և՛ բացահայտ պաշտոնական քարոզչությունների աջակցությամբ` ինչպես Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, բայց ոչ մնանք այդ օրգանիզմում առողջ օրգան, և հեռո՞ւ մնանք մետաստազներից: Որևէ մեկին թվում է, թե դա տրամաբանակա՞ն է, հնարավո՞ր է:

Մենք այս մասին չմտածեցինք 25 տարի, չմտածեցինք անգամ սեպտեմբերի 3-ից հետո, որ տեղի ունեցավ 2013 թվականին: Գուցե դեռ ուշ չէ՞ մտածել այդ մասին, բոլոր նրանց, ում համար մտահոգիչ են «լավագույն ավանդույթներով» անցկացվող համագումարները:

Գուցե այդ մտահոգության շուրջ հնարավոր է գալ ընդհանուր հայտարարի և լուծել հիվանդության օջախի խնդիրը, հետո արդեն հետևանքները լուծելու համար՝ ստեղծելով մեկնարկային իրատեսական հնարավորություն:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: