Արարատում 22-ամյա երիտասարդ է դանակահարվել. Կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի 22-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

2016 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 02:45-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի առաջակողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի 1994թ. ծնված բնակիչը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է երիտասարդին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի վայրը, վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ երիտասարդը դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքն ստացել է 2016 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու կապակցությամբ համագյուղացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի մարզի 27-ամյա բնակիչը եւ հարցաքննվել դեպքի շուրջ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...