Latest 10 episodes

Բացահայտվում է ՀՀԿ ցուցակի առաջին եռյակը. Հովիկ Աբրահամյանն այնտեղ չկա

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել: Այդ քայլով Սերժ Սարգսյանը, միաժամանակ, գոնե ժամանակավորապես հանգստացնում է Կարեն Կարապետյանին, և ՀՀԿ-ում երկրորդ մարդ համարվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին երկար ժամանակով ցույց տալիս իր իրական տեղը:

Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում ԱԺ ընտրություններում առաջին երեք անունը՝ ըստ որի Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակի երկրորդ համարը կլինի Կարեն Կարապետյանը, երրորդը կլինի հավանաբար Արմեն Աշոտյանը, ով այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուներից է:

Չի բացառվում, սակայն, որ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը կարողանա իրավիճակի վրա ազդել և իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին դարձնել ԱԺ նախագահի հավանական թեկնածու: Այդ դեպքում՝ ցուցակում երրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել մյուս Կարեն Կարապետյանը (Տաշիր):

Այս սցենարի շուրջ դեռևս Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը պետք է պայմանավորվեն»:

Today's most read news !
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Ռուսաստանը, Իրանը և Պարսից ծոցի երկրները. Sabr, Քուվեյթ
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
Comments