Latest 10 episodes

Կամաց-կամաց բոլոր քաղաքական ուժերը սկսում են բացահայտել իրենց գործընկերներին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից առաջ կամաց-կամաց բոլոր քաղաքական ուժերը սկսում են բացահայտել իրենց գործընկերներին: «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություն: Մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ այս երեք ուժերի հետ բանակցություններ է վարում նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Սակայն, ինչպես երևում է, վերջինս այլ ուղղությամբ է ընթանում: Նրանք սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը` վերադառնալու է, թե ոչ, որպեսզի միասին ճանապարհ գնան: Սակայն ԲՀԿ-ում լսել անգամ չեն ուզում այդ մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը «Ժառանգություն» կուսակցության փոխնագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք բանակցում են ԲՀԿ-ի հետ: Ի պատասխան` Մարտիրոսյանը նշեց. «Ով ինչ ուզում, ասում է, ես ընկնեմ, մեկնաբանեմ՝ ում ստեղծագործական երևակայությունն ինչ է տալի՞ս»: Ասել է, թե ԲՀԿ-ի հետ բանակցություններն այս պահին երևակայական են որակվում պաշտոնապես»:

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: