Latest 10 episodes

Մինչև չիմանանք՝ ինչ ենք ուզում

Ինչ է ուզում միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցում և ինչ է ուզում աշխարհը Հայաստանի ներքաղաքական զարգացումներում, և արդյոք որքանով են այդ ուզածները իրար հտ փոխկապակցված և որը որից է բխում: Այդ հարցերը թերևս էական են հասկանալու համար, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: Որ կատարվում է ճակատագրական, վճռորոշ ինչ որ գործընթաց, թերևս վեր է կասկածից: Բայց թե հատկապես ինչ, հատկապես որ ուղղությամբ, հատկապես ներքինն է Ղարաբաղի համար, թե Ղարաբաղն է ներքինի համար, այդ հարցերի պատասխանները շատ մշուշոտ են: ԱՄՆ նախագահի պաշտոնում ոչ ստանդարտ Դոնալթ Թրամփի ընտրությունը այս հարցերը ավելի առարկայական և օրակարգային է դարձրել։ Ռուսաստանը ակնկալում է ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո Պուտինի վերջին ձևակերպմամբ «հավասարը հավասարի» հետ կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Դա մոտ ապագայում տեղի կունենա՞։ Դեպքերի այդպիսի զարգացումից կարող է փոխվել ռեգիոնալ արդի զարգացումների հունը։

Նկատելի է, որ թե արտերկրում, թե Հայաստանի ներսում շատ քիչ ցանկություն կա հասարակությանը տալ այդ հարցերի վերաբերյալ պատասխաններ: Առավելագույնը բավարարվում են միայն ակնարկներ հղելով: Մյուս կողմից, միգուցե իրավիճակը հենց այնպիսին է, որ դրանից ավելին ոչ ոք չի էլ կարող ասել հասարակությանը, համենայն դեպս քաղաքականության սուբյեկտներից: Բանն այն է, որ նրանց համար էլ թերևս հայտնի չէ, թե ով ով է և ինչ է ուզում: Միջազգային հանրություն ասվածն այսօր չունի մեկ դեմք: Նույնիսկ երկուսը չունի` ԱՄՆ կամ Ռուսաստան: Այսօր դեմքերը շատ են, և դրանից էլ շատանում են դեպքերը տարբեր ռեգիոններում: Հետևաբար դժվար է միարժեք ասել, թե ով ինչ է ուզում, կամ այսինչը ով է ուզում և ով չի ուզում:

Ահա այդ բարդ և դժվարին իրավիճակում, այդ հորձանուտում կուլ չգնալու համար Հայաստանի հասարակությունը թերևս ունի մի ելք` որոշել, թե ինքն ինչ է ուզում: Ինչ ենք մենք ուզում մեր իսկ պետությունից, ինչ ենք մենք ուզում Ղարաբաղի հարցում, ինչ ենք մենք ուզում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Թուրքիայից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, անգամ Ադրբեջանից:

Ինչ ենք մենք ուզում, ինչպես ենք մենք պատկերացնում մեր պետության ապագան, որպես պետության կրող մեր փոխհարաբերությունների ապագան այլ պետությունների, այլ սուբյեկտների, այլ քաղաքակրթությունների և արժեհամակրգերի հետ: Միևնույն է, ուրիշների ուզածը հասկանալու մեր փորձերը ապարդյուն են լինելու, քանի դեռ մենք մեր ուզածը ամբողջությամբ, կամ հնարավորինս ամբողջությամբ չենք կարողացել հասկանալ ու ձևակերպել, չենք հստակեցրել ինքներս մեզ համար: Մենք մեզ պետք է հասկանանք, աշխարհին հասկանալու համար: Եվ այդ ժամանակ միայն մենք կունենանք վտանգներից խուսափելու, մարտահրավերներին դիմակայելու հնարավորություն: Կօգտագործնք այդ հնարավորությունը, թե ոչ, դա այլ խնդիր է: Բայց մենք այսօր այդ հնարավորությունը չունենք էլ, քանի որ մենք մեր իսկ ուզածի մասին չունենք հավաքական պատկերացում, չունենքն կոնսենսուսային բանաձև մեր ապագայի վերաբերյալ: Առանց այդ բանաձևի հարցը լուծելու, մնացյալ բանաձևների որոնումներում մենք չենք կարող հաջողություն ակնկալել:

Առավելագույնը ունենալու ենք թվացյալ հաջողություն, հպանցիկ հաղթանակ: Դժբախտաբար, մեր անկախության տարիները հաստատեցին այդ պարզ ճշմարտությունը, որի վկայությունը դարձավ մեր հաղթանակի այսօր հեղհեղուկ դարձաձ ու վտանգված ապագան:

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: