Latest 10 episodes

Երկիր կազինո

Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետ նշանակվելը, հանրապետականացումը, ՀՀԿ առաջին տեղակալ դարձնելը, պայմանավորված է ոչ թե համակարգային, այլ անձնային-խմբային խորքային պատճառներով: Այդ պատճառները չեն կարող կապ ունենալ հասարակության խնդիրների հետ և անդրադառնալ հասարակության կյանքի վրա: Միմյանց հետ հաշիվներ պարզելով` իշխանության ներկա, նախկին, այս և այն թևերը, բնականաբար, անում են քայլեր, որոնցից ոչ մի դեպքում չի շահում հասարակությունը: Սա, իհարկե, կարելի է որակել, այսպես ասած, դանդաղ քայլերի մարտավարություն, իհարկե` անհասկանալի է, թե հատկապես ո՞ւմ մարտավարությունը:

Եթե մարդկանց մի խումբ, մի դաս, մի շերտ կամ պարզապես մի թայֆա չորոշեր իր կյանքը վերածել խրախճանքի, ժանտախտը հազիվ թե պատեր մեր պետական ու հասարակական կյանքին: Չէ՞ որ այդ կյանքի ակունքները բավական զուլալ էին, այնքան զուլալ, որ հատուկենտ կեղտերը երևում էին՝ չկարողանալով ձուլվել որևէ ֆոնի: Ու շատերին թվաց, թե այդ կեղտը միշտ այդպես քիչ էլ մնալու է, միշտ այդպես առանձնանալու է, միշտ այդպես լինելու է մեկուսի, խեղճացած, կռացած ման եկող, միշտ վախենալու է լույսից, ամաչելու է նայել մարդկանց աչքերին:

Բայց իրավիճակը շատ արագ փոխվեց. ավելի արագ, քան հանրության մեծամասնությունը կփորձեր հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում: Ու մեկ էլ հանկարծ եկավ մի պահ, երբ այդ հատուկենտ, առանձնացող, վախեցող, միշտ խոնարհված ու կռացած, բարդույթավորված կեղտը, աղբը սկսեց արդեն քանակ կազմել, իսկ հետո նաև ազդել որակի վրա: Ու եղավ իրավիճակ, երբ այդ կեղտը արդեն չի վախենում նայել մարդկանց աչքերին, նույնիսկ պահանջում է, որ մարդիկ իրենց աչքերը խոնարհեն իրեն տեսնելիս: Այդ կեղտը արդեն լույսից չի վախենում, արդեն միայն գիշերները չէ, որ լցվում է փողոց: Նույնիսկ տներն է լցվում արդեն հեռուստատեսության միջոցով, հետապնդում է բոլորին ամեն քայլափոխի: Ու եթե անկախության գործընթացի ակունքներում այդ աղբն ու կեղտն էին տարբերվում, առանձնանում, ապա ներկայումս արդեն տարբերվում են ու առանձնանում առաքինությունը, պարկեշտությունը, ազնվությունն ու օրինապահությունը:

Հասարակությունը բաց թողեց խրախճանքի պահը` հասարակական-քաղաքական կյանք լցված աղբի խրախճանքի պահը, բաց թողեց նաև այն պահը, երբ տարբեր մարդիկ ու խմբեր հայտնվեցին ոչ այնտեղ, որտեղ պետք էր, ու այդ անհամատեղելիության հետևանքով վերածվեցին աղբի և համակարգային գարշահոտություն սկսեց տարածվել ամենուրեք, ուր խառնվել էին միջավայրերը և դրանցում գտնվող անհատներն ու խմբերը: Այդ ամենն առաջ բերեց ժանտախտ: Տարբեր խմբեր ու անհատներ հարստանում էին, խրախճանքի վերածում իրենց կյանքը հասարակության և պետության հաշվին, իսկ հանրությունը այդ ամենին նայում էր ներողամտորեն, պատերազմական և հետպատերազմական առասպելաբանության դիրքերից՝ չնկատելով, որ այդպես սկսվում է մի շատ ավելի լուրջ պատերազմ հենց հանրության և այդ շերտերի միջև: Ներկայումս մենք քաղում ենք այդ պատերազմի դառը պտուղները:

Խրախճանքի և ժանտախտի պատճառահետևանքային այդ կապը ներկայումս նաև բավական լուրջ հարց է դնում մեր հասարակության առաջ` հնարավո՞ր է արդյոք հաղթահարել ժանտախտը՝ առանց խրախճանքը դադարեցնելու: Եթե այդ խրախճանքն էր Հայաստանում տարածված իրավիճակային ժանտախտի աղբյուրը, պատճառը, ապա ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել հետևանքը՝ առանց պատճառը հաղթահարելու: Այդ հարցի պատասխանը բավական կարևոր է, եթե անգամ առերևույթ թվում է ոչ այդքան նշանակալից: Դա հիմնաքարային արժեքների առնչվող հարց է, որի պատասխանը պետք է ձևավորի հասարակական համապատասխան հոգեվիճակ և տրամադրություն. ինչպիսին է հանրության վերաբերմունքը խրախճանքի հանդեպ՝ որպես հասարակական-պետական կյանքի դեգրադացիոն երևույթի:
Խնդիրն այնքան լուրջ է, որ դրա մասին նաև իշխանությունն է խոսում, թե չի կարելի աղքատություն ունեցող երկրում ուժի և շքեղության ցուցադրություն կազմակերպել: Սակայն նախ այստեղ շեշտադրումներն են տարբեր` այստեղ խոսքը ցուցադրել-չցուցադրելու մասին է: Այսինքն՝ ունեցեք ուժ և իշխանություն, կարևոր չէ՝ ինչ ճանապարհով, միայն թե աշխատեք չցուցադրել և չգրգռել մասսաներին: Եվ բացի դրանից էլ՝ իշխանությունը խոսում է այդ մասին, սակայն ի զորու չէ, չունի որևէ էական քայլ անելու կամք, ինչի վկայությունն անցած երեք տարիներն են:

Հետևաբար, այդ գործում իշխանությունը հանրության գործընկերը չէ, որովհետև եթե երկրում առկա ժանտախտը խրախճանքի հետևանք է, ապա երկրում առկա իշխանությունն էլ այդ խրախճանքի արդյունքն է տվյալ անհատների և խմբերի համար: Եթե հասարակության համար ձևավորված չէ ժանտախտածին խրախճանքի հանդեպ հիմնարար մոտեցում, անկյունաքարային բանաձևված դիրքորոշում, ապա դա իր մեջ կարող է վտանգներ պարունակել անգամ իշխանափոխության դեպքում, քանի որ այդ ժամանակ ինքնաբերաբար, ուզենք դա թե ոչ, առաջանալու է այդ խրախճանքին տնօրինելու հարցը: Իսկ դա կարող է բերել շրջանաձև դարձի, ինչից խուսափելու համար է անհրաժեշտ, որ եթե հասարակությունն իր վերաբերմունքը չհասցրեց ձևավորել այն ժամանակ, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, գոնե ներկայումս ձևավորի, երբ շատ բաներ հնարավորություն կլինի սկսել նորից:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments