Latest 10 episodes

Հայաստանը բառացիորեն միացնում է իր զինուժը Ռուսաստանին. Foreign Policy

Հայաստանում շուտով կխաղարկվի մեղմ և կոշտ ուժերի միջև բեմադրությունը՝ գրում է Foreign Policy պարբերականը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այս շաբաթ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կառավարությունների հետ կֆինանսավորի ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդմանը՝ քվեարկության օրն ընտրողների նույնականացման և ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման միջոցով։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Միացյալ Նահանգներն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991թ., և այդ ժամանակից ի վեր արդեն 25 տարի երկու երկրները բարեկամ են և գործընկեր:

«Մենք պատրաստ ենք շարունակել գործուն ներդրում ունենալ՝ մասնակից լինել Հայաստանի ընթացիկ ժողովրդավարական աճին և օգնել անկախ, ապահով և բարեկեցիկ Հայաստան պետության կայացմանը, որին արժանի է հայ ժողովուրդը: Ազատ, առանց սահմանափակումների ու վստահության արժանի ընտրությունները բացարձակապես անհրաժեշտ բաղադրիչն են այն ճանապարհի, որը տանում է դեպի այս նպատակը»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ նա և իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուն ստորագրել են միավորված զորախմբի մասին համաձայնագիրը, որը հնարավորություն կտա Ռուսաստանին օրինական հիմունքներով օգտագործել իր զինված ուժերն իբր Հայաստանը պաշտպանելու համար։

«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանին և Հայաստանին միավորում է ոչ միայն երկարաժամկետ դաշինքը, այլ նաև դարերով եկած եղբայրությունը և բարեկամությունը։ Այն հանգամանքը, որ Ռուսաստանն իր մոտ է քաշում Հայաստանին, վրդովեցնում է ադրբեջանցիների մի մասին։ Ադրբեջանում մի քանի օրենսդիրներ կոչ են արել վերանայել սերտ հարաբերությունները ՌԴ-ի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են Լեռնային Ղարաբաղի սառած հակամարտության պատճառով, որում Ռուսաստանը խաղաղարարի դեր է խաղում և շատ հաճախ օգուտ է քաղում այդ հակամարտությունից։ Իսկ մինչ այդ արևմտյան դիտորդները մտահոգ են. քիչ հավանական է, որ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանից հանուն ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող ընտրական օժանդակության, ավելի քիչ հավանական է, որ Ադրբեջանը երես թեքի ՌԴ-ից և բռնի իսկական ժողովրդավարության ուղին՝ ասվում է հոդվածում։

Today's most read news !
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: