Latest 10 episodes

Ինչից սկսել հեղափոխությունը

Մարդկանց պետք է սերմանել սեփական երկրի տիրոջ զգացումը, որ ոչ թե պետք է իշխանությունից ինչ-որ բան ստանալ կամ չստանալու դեպքում հեռանալ, այլ պահանջել, իսկ չստանալու դեպքում էլ հեռացնել իշխանությանը:

Վերջին տարիներին կառավարության նիստի օրերին Հանրապետության հրապարակում  տեղի են ունենում ոչ բազմամարդ բազում միջոցառումներ, երթեր: Բողոքում են ինչից ասես՝ նաիրիտցիները, նախկին օդաչուները, Կոնդի և Բյուզանդի փողոցի «քցված» բնակիչները՝ ով ասես… Բողոքի ակցիաներ են կազմակերպվում ԱԺ-ի և նախագահական նստավայրի առջև՝ հոսանքի, գազի սակագների թանկացման դեմ, բնապահպանները, ընտանեկան բռնության դեմ պայքարող ակտիվիստները, ուսման վարձերի թանկացման դեմ հանդես եկող ուսանողներն ու նրանց ծնողները, խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների հարազատները

Այդ բողոքները մեծ մասամբ բազմամարդ չեն, բայց հետևողական են: Դրանցում կա մի հանգամանք, որն արժանի է լուրջ ուշադրության: Խոսքը բողոքի հոգեբանության մասին է:

Բողոքով քաղաքացիները իշխանությանը պահանջ են ներկայացնում` ասելով, թե հակառակ դեպքում կթողնեն ու կգնան երկրից: Դրա մասին են վկայում նրանց կոչերը, թե թող իշխանությունը բացի սահմանները, որ իրենք հեռանան երկրից, և այլն: Այդ հոգեբանությունը բավական տարածված է Հայաստանում:

Արտագաղթը մեծ մասամբ հենց դրանով է պայմանավորված` մարդիկ օբյեկտիվորեն դժգոհ են երկրում առկա իրականությունից, բայց ոչ թե գերադասում են երկրի տիրոջ հոգեբանությամբ մնալ և հաստատել իրենց ուզած իրականությունը, այլ հեռանում են արտերկիր: Դժվար է հաշվել, թե այդ հոգեբանությունն ինչքան է տարածված: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ այդուամենայնիվ գնացողներից ավելի շատ են մնացողները: Սակայն խնդիրն այն է, որ այդ հարաբերակցությունը հասել է մի այնպիսի աստիճանի, որ արդեն ազդում է մնացողների «մարտունակության» վրա` թե՛ ֆիզիկապես է ազդում, թե՛ բարոյահոգեբանական առումով:

Մոտեցումը, որ «այստեղից մենակ գնալը կփրկի», մոլախոտի հատկանիշներ է ձեռք բերում և սկսում է ավելի լայն տարածում գտնել: Իսկ նման դեպքում արդեն կարևոր չէ, թե այդպես մտածողը գնում է իրականում, թե շարունակում է մնալ: Այդպես մտածելը նշանակում է, որ այդ մտածողության կրողի այստեղ, այս երկրում լինել-չլինելը դառնում է մի հաշիվ: Սա շատ լուրջ վտանգ է, որ բավական վառ արտահայտվում է նաև այս օրերին Երևանում շարունակվող բողոքներում: Այդ վտանգի հերթական դրսևորումը հուշում է, որ Հայաստանի իրավիճակի վերափոխման հարցում ազնիվ և անկեղծ հետաքրքրություն ունեցող ուժերը պետք է լրջագույն ջանքեր գործադրեն այդ մոլախոտի տարածման դեմն առնելու և բողոքող քաղաքացու մտածողությունը, հոգեբանությունն ու արժեքները փոխելու համար:

Մարդկանց պետք է սերմանել սեփական երկրի տիրոջ զգացումը, որ ոչ թե պետք է իշխանությունից ինչ-որ բան ստանալ կամ չստանալու դեպքում հեռանալ, այլ պահանջել, իսկ չստանալու դեպքում էլ հեռացնել իշխանությանը: Այլ հարց է, կստացվի՞ դա, թե՞ ոչ, ի՞նչ խոչընդոտներ կան այդ ճանապարհին, ի՞նչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր հանգամանքներ կան, որ դժվարացնում են դա: Տվյալ դեպքում խնդիրը հոգեբանության, մտածողության և արժեքների փոփոխությանը հասնելն է, առկա գործընթացի, առկա անկումային, օտարական տրամադրությունների անիվը հետ շրջելն ու հասարակության մոտ տիրոջ տրամադրություն սերմանելը: Դրանից հետո շատ հանգամանքներ ու գործոններ կվերանան ինքնաբերաբար և կստեղծվեն իրավիճակից ելքի նորանոր հնարավորություններ:

 

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: