Լֆիկը, Ձկնկուլը, Բոգոն. Oligarca, حكم القلة, Ολιγαρχικός. երևույթը ամբողջացնելու անհրաժեշտությունը

Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցների սպանությունը Մոսկվայում, ըստ մամուլի հրապարակումների նույն գործի շրջանակներում ՀՀԿ-ական պատգամավորի հովանավորյալ, քրեական հեղինակություն Բոգոյի կալանավորումը կրկին առաջ է բերում Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի չեզոքացման խնդիրը, կամ ավելի շուտ՝ այդ խնդիրը իրականում, ոչ թե քարոզչական մակարդակում հանգուցալուծելու խնդիրը: Բայց երբ խորամուխ ենք լինում օրենքից վեր դասված այդ շերտի խնդրի լուծմանը, տեսնում ենք, որ Հայաստանում երևի թե կարիք կա իսկապես հստակ բանաձևելու, թե ինչն է ընդհանրապես օլիգարխիան, ով է օլիգարխը, ինչպես է այն սահմանվում, որոշվում, ինչից հետո են համարվում օլիգարխ և այլն:

Ի վերջո, պետք է խոստովանել, որ այդ երևույթը Հայաստանում ինչքան էլ որ ենթակա է դասական սահմանումների, այդքան էլ ունի ստվերային, քողարկված, թաքնված կողմեր և դրսևորումներ, ինչը հաճախ թույլ է տալիս ոչ պակաս օլիգարխին հանդես գալ օլիգարխիայի դեմ պայքարի դիրքերից: Մենք կարող ենք բերել բազմաթիվ քաղաքական և նույնիսկ հասարակական օրինակներ, երբ թաքնված օլիգարխը հանդես է գալիս մեկ այլ օլիգարխի դեմ պայքարի դիրքերից: Բայց տվյալ հրապարակման շրջանակում խնդիրը համարում ենք ոչ թե օրինակները, այլ ընդհանրապես երևույթի, իրողության դիտարկումը:

Խնդիրն այստեղ այն է, որ մինչ մենք հանրայնորեն չգանք ընդհանուր այդ վիճակի խորքային ձևակերպմանը, օլիգարխիայի դեմ պայքարը չի կարող կրել արդյունավետ բնույթ, և մենք չենք կարող չեզոքացնել այդ երևույթը: Մինչդեռ քրեաօլիգարխիկ այդ իրողության չեզոքացումը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական արդյունք, երբ այդ մարդիկ կլինեն պետական կառավարման համակարգից հեռու և ենթակա կլինեն օրենքին ու Սահմանադրությանը անվերապահորեն, այլ նաև մշակութային, արժեքային, մտածողության դրսևորումներ: Ցավալի է, բայց անհրաժեշտ է ընդունել, որ օլիգարխիկ համակարգը ֆիզիկապես է տարանջատված հասարակությունից, իսկ մտածողության և արժեքների, պատկերացումների առումով այն կազմում է հասարակության մի զգալի հատվածի օրգանական շարունակությունը, ինչն էլ նույնպես լրացուցիչ բյուրեղացում և դիմադրունակություն է ապահովում համակարգի համար:

Հասարակության խնդիրն ահա այդ իրողությունները հասկանալն ու ձևակերպելն է, այլ կերպ ասած՝ թիրախն ամբողջականացնելը, որպեսզի այդ համակարգի դեմ պայքարի ընթացքում փակվեն թաքնված սեգմենտների մանիպուլյացիոն հնարավորությունները, և պայքարը լինի իսկապես արդյունավետ: Հակառակ պարագայում, հասարակության պայքարն ավելի շատ կարող է հիշեցնել սիզիփոսյան աշխատանք, երբ որքան հեռացնում են օլիգարխիային մի կողմից, մյուս կողմից այնքան այն ավելի է մոտենում: Խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքը, ինչպես նաև նախընտրական քաղաքական մի շարք զարմանալի ու տարօրինակ կոմբինացիաներ դրա վառ վկայությունն էին:
Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: