Latest 10 episodes

Զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը Քեսաբի ազատագրման հետ կապ չունի

Դեկտեմբերի 2-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով առաջին դատական նիստը։

Գործով անցնող մեղադրյալներից ոչ ոք չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը, մանրամասներն առայժմ հայտնի չեն։ Զինված խմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանն էլ հայտարարել է, որ եթե հայրենիքի ու Արցախի անվտանգությունը պաշտպանելը հանցագործություն է, ապա ինքը հանցագործ է։

Գործով անցնող մեկ այլ մեղադրյալ՝ ստորագրությամբ ազատ արձակված Հայր Անտոնը, ևս դժկամությամբ է պատասխանել  լրագրողների հարցերին։ Վերջինս մեղադրվում է զինված խմբին հովանավորելու՝ ֆինանսական աջակցություն ցույց տալու համար։  Նա նշել է, որ Արթուր Վարդանյանին ճանաչում է, «որովհետև ինքը Քեսաբն է ազատագրել»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, սակայն, Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը նշեց, որ Արթուր Վարդանյանին չի էլ ճանաչում. «Ես նման անձնավորության չեմ ճանաչում, Քեսաբն ազատագրել է  սիրիական բանակը»,- ասաց Չափարյանը։

Ազատամարտիկ Վահան Բադասյանն էլ, ով նախկինում շփում է ունեցել «Հայոց վահան» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, խիստ բացասական տպավորություն էր ստացել։ Բադասյանն այն կարծիքին է, որ Վարդանյանի խումբը ղեկավարվում էր ինչ-որ կենտրոնից, որը Հայաստանի բարեկամը չէ. «Հիմա ես որևէ բան չեմ ցանկանա ավելացնել, քանի որ դատավարությունն ընթանում է, նա դատվում է։ Ամեն դեպքում մնում եմ իր մասին նախկինում հայտնած իմ տեսակետներին»,-  «Առաջին լրատվական»-ին ասաց Վահան Բադասյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Բադասյանը նշել էր, որ Արթուր Վարդանյանին հանդիպել է Բեյրութում և խոսակցության առաջին հինգ րոպեից հետո խիստ հիասթափություն է ապրել. «Ծախու տպավորություն էր թողնում, ահավոր մի տիպար էր, որը չուներ ոչ մի ազգային նամուս, թասիբ: Ես զգուշացրեցի նրան՝ Քեսաբում քեզ այնտեղ հանդիպեմ, քեզ համար շատ վատ կլինի, ավելի լավ է՝ չհանդիպեմ: Հետագայում իմացա, որ նա գնացել է Քեսաբ, հանդիպել ճակատային սպաների հետ, սիրիական բանակի զինվորական հագուստ հագել, զենք վերցրել և սկսել նկարվել: Եվ քանի որ կապ ունեի տեղի  հայկական կիսապաշտպանական ջոկատի հետ, նրանք էլ էին շատ հիասթափված. սկզբում հաց էին տալիս, տեղ տալիս, հետո վռնդեցին… Ինքը Քեսաբ եկել էր ոչ թե հայապաշտպանության, այլ փառքի և նկարվելու համար»։

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments