ՍԴ-ն նոր որոշում է կայացրել՝ հօգուտ կենսաթոշակառուների

Մարիամ Լալայանը 2016թ.-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան:

Ինչպես հայտնում է iravaban.net-ը ըստ ՍԴ-ի որոշման 2003թ.-ին դիմողի նկատմամբ նշանակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, որը նա ստացել է մինչև 2004թ.-ի մարտ ամիսը, որից հետո դիմում է ներկայացրել, որպեսզի կենսաթոշակը փոխանցվի ՀՀ կենտրոնական բանկում առկա իր բանկային հաշվին:

Համոզված լինելով, որ իր կենսաթոշակը կատարվում է, տարիների ընթացքում չի փորձել ստուգել, սակայն 2013թ.-ին հայտնի է դարձել, որ 2012թ. հունիսի 1-ից կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարեցվել է՝ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով:

Տիկին Լալայանը հայց է ներկայացրել դատարան, որը մերժվել է, անցել է վերադաս ատյանով՝ կրկին անարդյունք:

Ի վերջո, քննելով գործը ՍԴ-ն գտել է, որ իրավակարգավորումը, երբ նկատի չի առնվում անձին կենսաթոշակ չվճարելը՝ առանց նրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմանը կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու, իրավաչափ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներին:

Ըստ դատարանի՝ նման կարգավորման պարագայում անձը զրկվում է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հարցը դատական կարգով բողոքարկելու, ինչպես նաև իր սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • «Այսպես շարունակելն անհնար է». վարչապետ
Comments

Name: