Latest 10 episodes

ԲՀԿ-ից հեռացածներին ՀՀԿ-ն առաջարկել է «չարքաշ բանվորի» դեր. նրանց օգտագործելու են և դեն են նետելու.

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ-ից հեռացած և հիմա իշխող ՀՀԿ-ում տեղավորվել փորձով պատգամավորները հայտնվել են անհարմար դրության մեջ։ Հաջորդ խորհրդարանում նրանց հայտնվելու ապագան խիստ մշուշոտ է։

«ՉԻ» աղբյուրների պնդմամբ՝ նախկին ԲՀԿ-ականներից միայն Մարտուն Գրիգորյանին ու Բազմասեր Առաքելյանին են խոստացել՝ ՀՀԿ վարկանիշային ցուցակում ընդգրկել և այդպես պատգամավոր դարձնել։ Իսկ ահա նախկին ԲՀԿ-ական մյուս պատգամավորներին՝ Մուշեղ Պետոյանին, Վահան Բաբայանին, Արագած Ախոյանին, Դավիթ Քոչարյանին, Ռուստամ Գասպարյանին, Տիգրան Ներսիսյանին եթե անգամ ընդգրկեն ՀՀԿ վարկանիշային ցուցակում, ապա վերապահված է լինելու միայն կուսակցության համար ձայներ հավաքող «չարքաշ բանվորի» դերը։

Մեր տեղեկություններով, դեռևս հարցականի տակ է անգամ նրանց վարկանիշային ցուցակում ընդգրկելու հավանականությունը, իսկ 2017-ի խորհրդարանում մանդատ ունենալու միտքն այդ պատգամավորներին խորհուրդ են տվել մոռանալ»:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments