Արթիկում լարված է. Իրավիճակը զեկուցել են Սերժ Սարգսյանին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 9–ին թեժ ընտրություններ եղան Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Այստեղ գրեթե մշտապես ընտրությունները շատ ինտրիգային են անցնում: Սակայն ոչ պակաս ինտրիգային են այժմ ընթացող հետընտրական պրոցեսները:

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին հետաքրքիր պատկեր էր ստեղծվել Արթիկի քաղաքապետարանում: Որոշ բաժնի պետեր սատարել էին մյուս թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին։ Վարագյանի հաղթանակից հետո վերջիններս աշխատանքից ազատման դիմումներ էին ներկայացրել, սակայն հարցը դրանով չէր փակվել:

«Փաստի» տեղեկություններով` առ այս պահը Արթիկում կրքերը թեժ են, Վարագյանը շարունակում է Պետոյանի կադրերի զտումները ենթակառուցվածքներում` մշակույթի տուն, մանկապարտեզներ և այլն, ինչը խոր դժգոհություն է առաջացել: Աշխատակիցները հրաժարվում են դիմումներ գրել և պատրաստվում են քաղաքապետի հետ գնալու առճակատման: Իրավիճակը զեկուցել են Սերժ Սարգսյանին, ով հրահանգել է կարգավորել իրավիճակը:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...