Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան. տանդե՞մ, թե՞ դուել

Եթե մեր թիմն էֆեկտիվ լինի, 2018-ից հետո ինձ վարչապետ եմ տեսնում՝ երեկ հայտարարել է Կարեն Կարապետյանը: Այս հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական կյանքի ամենակարևոր և ինտրիգային դրվագներից մեկին է վերաբերում՝ նախագահի պաշտոնին Սերժ Սարգսյանի հրաժեշտ տալուն և նրա հետագա քաղաքական կարգավիճակին:

Կարեն Կարապետյանը փաստորեն հայտարարում է, որ 2018-ից հետո իրեն տեսնում է վարչապետ, ինչը նշանակում է, որ նա վարչապետ չի տեսնում Սերժ Սարգսյանին: Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, իր վարչապետության կամ հետնախագահական կարգավիճակի մասին հարցերին պատասխանում է, որ դա կախված է 2017 թվականի ընտրությունների արդյունքից: Այսինքն՝ այստեղ ակնհայտ է դառնում Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների տարբերությունը կամ հակադրությունը: Ամեն մեկն ինչ-որ արդյունքով է պայմանավորում վարչապետի պաշտոնում իր գործունեության հեռանկարը կամ այդ պաշտոնը ստանձնելը:

Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը առնվազն անուղղակիորեն հայտարարում են մրցակիցներ լինելու մասին: Եվ քանի դեռ նրանց երկուսից որևէ մեկը չի հրաժարվել հավակնությունից կամ չի հայտարարել, որ այդ պաշտոնին կհավակնի, եթե վարչապետ լինելու ցանկություն չունենա մյուսը, նշանակելու է, որ Հայաստանի ներիշխանական համակարգում առաջանում է նոր մրցակցություն՝ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի մրցակցությունը:

Եվ եթե Կարեն Կարապետյանը փորձելու է, ըստ այդմ, անել հնարավորը էֆեկտիվ վարչապետ երևալու համար՝ այդպիսով Սերժ Սարգսյանին զրկելով իրեն պաշտոնից հեռացնելու առիթից, ապա Սերժ Սարգսյանը երևի թե ամեն ինչ կանի, որպեսզի 2018 թվականին մոտենալուն զուգահեռ ավելի ու ավելի «ի ցույց» դրվեն Կարեն Կարապետյանի անարդյունավետության, ոչ էֆեկտիվ կառավարման օրինակներ՝ դրանով իր համար առիթ ստեղծելով վարչապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հեռանալու հարցն առնվազն օրակարգային դարձնելու համար:

Իհարկե, մինչև 2018 թվականը չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հանգամանքների բերումով հայտարարի վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին, քանի որ այստեղ, իհարկե, նրա ցանկությունից բացի՝ շատ բան կախված է ներքին ու առավել ևս՝ արտաքին մի շարք գործոններից: Սակայն առայժմ Սերժ Սարգսյանն արդեն երկու անգամ պատասխանելով վարչապետ լինել-չլինելու մասին հարցին՝ նա պատասխանը, ասել է թե՝ դեպի կառավարություն տանող դուռը թողել է բաց՝ 2015-ի դեկտեմբերին և 2016-ին:

Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ Սարգսյանն իր համար այդ դուռը թողել է բաց՝ անկախ որևէ պատճառից, նա փաստորեն բաց է թողել նաև Կարապետյանի հեռանալու դուռը:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...