Կրիզիս. ՀՅԴ-ն, հնարավոր է, ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցի ընտրություններին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել ՀՅԴ-ի ծրագրերում։ Չի բացառվում, որ Դաշնակցությունը ևս մաս կազմի իշխանական դաշինքին, որը չի կրելու ՀՀԿ անունը։ Դաշնակցությունը վճռել է ընտրություններից հետո ևս մաս կազմել Սերժ Սարգսյանի օգոստոսմեկյան ելույթում հնչած «ազգային համերաշխության» կառավարությանը, ուստի կուսակցությունում ոչ մի խնդիր չեն տեսնում իշխանական դաշինքով մասնակցության մեջ։

Կուսակցության մյուս դժվարությունը ֆինանսների սղությունն է։ Կուսակցության սփյուռքի կառույցները չկիսելով ՀՅԴ-ի իշխանությանը մաս կազմելու այս տարվա որոշումը, վճռել են այլևս չաջակցել Հայաստանի ՀՅԴ-ին, իսկ բիզնեսմեն նախարարների և մարզպետների հատկացումները ընտրություններին լիարժեք մասնակցելուն չեն բավարարի։

Մյուս խնդիրը կադրերն են՝ ՀՅԴ-ն այս պահին չունի ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք կարող են կուսակցությանը նվազագույն անցողիկ տեղեր ապահովեն ԱԺ-ում»:

Today's most read news !
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատժամիջոցների ենթակա պաշտոնյաներն ու ֆունկցիոներները
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են 06-ը , ГАЗель-ն ու Opel-ը
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
Comments

Name: