Latest 10 episodes

ԱՄՆ-ը ապացույցներ կներկայացնի՞ Հոկտեմբերի 27-ին Մոսկվայի մեղսակցության մասին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրերս ընդունել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքական միջամտությանը հակազդելու մասին օրինագիծ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական մարմին, որը պետք է հակազդի «երկրների ու կառավարությունների վրա գաղտնի կերպով ազդելու» Ռուսաստանի փորձերին:

Այդպիսի գործողությունների տակ նկատի են առնվում կեղծ տեղեկատվության տարածումը, մարդու իրավունքների ոտնահարումները, կոռուպցիան, ահաբեկչական գործողությունները և քաղաքական սպանությունները, որոնք, ինչպես նշվում է օրինագծում, իրականացնում են ռուսաստանյան հատուկ ծառայություններն ու քաղաքական վերնախավը կամ նրանց կողմից վստահված անձինք:

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը այն կարծիքին է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ևս կատարվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների աջակցությամբ, բայց որպեսզի այդ ողբերգությունը հայտնվի նրանց դիտակետում՝ բացարձակապես քաղաքական գործոններից է կախված. «Այսինքն՝ որքանով նպատակահարմար կհամարվի դա կամ որքանով շահեկան կլինի Միացյալ Նահանգների համար: Ենթադրենք՝ ապացույցներ լինեն Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ՝ որպես հատուկ ծառայությունների միջամտության դրսևորում. գիտեք, որ այս մասին և տեղական փորձագետներ, և միջազգային փորձագետներ տեսակետ են հայտնել: Ավելին՝ ռուսական հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտնյա Լիտվինենկոն բառացիորեն մեղադրել էր Ռուսաստանի հատուկ ծառայություններին Հայաստանում Հոկտեմբերի 27 կազմակերպելու մեջ: Այսինքն՝ ակնհայտորեն ինչ-որ ապացույցներ կլինեն՝ գոնե այն մասով, որ Լիտվինենկոն փախել էր Միացյալ Թագավորություն, բայց իր տրամադրության տակ եղած ապացույցները ներկայացրել էր:

Հիմա որքանո՞վ նպատակահարմար կլինի գոնե Հայաստանի մասով այդպիսի հանցագործություններին վերաբերող փաստաթղթերի փաթեթ տրամադրելը՝ թերևս այս պահին վաղ է ասել, որ ԱՄՆ-ը դա կանի: Ես գրեթե կասկած չունեմ, որ Բոսնիայի հետ կապված, որտեղ ակնհայտ է ռուսական հատուկ ծառայությունների առնչությունը պետական հեղաշրջման փորձին, կամ եթե որևէ այլ միջամտություն լինի եվրոպական կամ ամերիկյան երկրների հետ կապված, բնականաբար՝ կդառնա, իսկ կոնկրետ Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ ես դեռևս մեծ վստահություն չունեմ, թեպետ մենք բացառել չենք կարող, որ երբևիցե այդպիսի քաղաքական անհրաժեշտություն առաջանա»:

Ըստ Սաֆարյանի՝ ամեն ինչ կախված կլինի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումնեից. «Մենք այս խնդրի մասին ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ տեսնենք, թե մի քանի ամսից ինչպես են դասավորվում հարաբերությունները ԱՄՆ նորընտիր նախագահի և Ռուսաստանի միջև»:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը շահագրգիռ կլինի՞ այս հարցում՝ այն կոնտեքստում, որ շատերը մեղադրում են այն ժամանակվա իշխանություններին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հարցում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բացի խմբից, որևէ այլ հանգամանքներ ի հայտ չեկան. դա վկայում է այն մասին, որ Հայաստանում ավելի շատ են նրանք, ովքեր շահագրգռված չեն հանցագործության բացահայտմամբ: Շահագրգռված չլինելը կարող է ունենալ տարբեր դրդապատճառներ՝ մեկը գուցե վախենա, մեկը ուղղակի կաշկանդված լինի խոսել Ռուսաստանի դեմ: Համենայնդեպս, փաստն այն է, որ այդ հանցագործության բացահայտմամբ չշահագրգռվածներն ավելի շատ են, քան շահագրգռվածները. եթե հակառակ պատկերը լիներ, հանցագործությունը բացահայտված կլիներ»:

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը կարծում է, որ եթե որևիցե աղմկահարույց փաստ ի հայտ գա, ապա մենք իրավիճակի փոփոխություն կունենանք. «Որովհետև, ինչպես նշեցի, նրանք, ովքեր շահագրգռված չեն հանցագործության բացահայտմամբ, շահագրգռված չլինելու տարբեր դրդապատճառներ ունեն»:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: