Ադրբեջանը քաղաքական աջակցություն է խնդրել ԱՄՆ-ից

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը կարևոր է համարում ԱՄՆ-ի քաղաքական աջակցության ցուցաբերումը «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծին՝ խուսափելու համար դրա իրագործման ժամանակ բարդություններից։
Այդ մասին երեքշաբթի ԱՄՆ պետդեպարտամենտի էներգոպաշարների բյուրոյի էներգետիկ դիվանագիտության գրասենյակի տնօրեն Ուիլյամ Սիլկվորդտի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իտալիայում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անցկացված հանրաքվեի հնարավոր ազդեցությունը TAP գազատարի նախագծի իրագործման վրա, որը Հարավային գազային միջանցք նախագծի բաղկացուցիչ մասն է։

Ալիևը հայտարարել է. «TAP-ի հետ կապված քաղաքական որոշակի բարդություններից խուսափելու համար կարևոր է, որ ԱՄՆ-ը բարձր մակարդակով ներկայացված լինի Հարավային գազային միջանցքի նախագծի խորհրդատվական խորհրդի երրորդ նիստում և ցուցաբերի քաղաքական աջակցություն»։

Ընդգծվում է, որ Հարավային գազային միջանցքի նախագծի խորհրդատվական խորհրդի երրորդ նիստը ծրագրված է Բաքվում անցկացնել 2017 թվականի փետրվարին։
TAP գազատարի կառուցումը մեկնարկել է 2016 թվականի մայիսին։ Գազատարի ընդհանուր երկարությունը կազմելու է մոտ 870 կիլոմետր, որից 543 կիլոմետրը բաժին է ընկնում Հունաստանի, մոտ 205 կիլոմետրը՝ Ալբանիայի տարածքին։

110 կիլոմետրանոց հատվածն էլ անցնելու է Ադրիատիկ ծովով։ Ենթադրվում է, որ գազատարի կառուցումը կտևի 3.5 տարի։ Գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 10 միլիարդ խորանարդ մետր, որը հետագայում կրկնապատկվելու է։

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: