20-ամյա Հովնանն «Օսկար» բարում 5 հազարանոց սեքսի փոխարեն մարմնավաճառից 45 հազար դրամ է հափշտակել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվեց Հովնան Ա.-ի գործի դատական քննությունը:

20-ամյա Հովնանը մեղադրվում էր կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 20-ի սահմաններում Հովնանը Կիևյան փողոցում հանդիպել է մարմնավաճառուհի Հռիփսիմե Զ.-ին, պայմանավորվել է նրա հետ  սեռական հարաբերություն ունենալ 5 հազար դրամով:

Հանդիպման վայրից զույգը շատ չի հեռացել:

Մտել են նույն փողոցում գտնվող «Օսկար» բար և առանձնացել են առանձնասենյակներից մեկում:

Հռիփսիմեն, ոչինչ չկասկածելով, բաց է թողել պայուսակի ճարմանդը:

Եվ  20-ամյա երիտասարդը ավելի շատ գայթակղվել է մարմնավաճառուհու պայուսակում եղած գումարով, քան՝ նրա մարմնով:

Հովնանը կնոջ պայուսակից բացահայտ հափշտակել է 45 հազար դրամ ու… փախել է…

Բայց նա բռնվել է, գրպանում` չարաբաստիկ 45 հազար դրամը՝ 3 հատ 10 հազարանոց և 3 հատ 5 հազարանոց թղթադրամներով: Մարմնավաճառուհու՝ այդ օրվա «աշխատավարձն» էր, երևի…

Դատարանում Հովնան Ա.-ն իրեն լիովին մեղավոր ճանաչեց ու միջնորդեց գործը քննել արագացված ընթացակարգով:

Մեղադրողն ու տուժողը չառարկեցին:

Դատարանը հաշվի առավ, որ Հովնանն ամբողջությամբ հատուցել է տուժող կնոջը պատճառած նյութական վնասը:

2016 թվականի ապրիլին Հովնանը մասնակցել էր Արցախի սահմանների պաշտպանությանը:

Հովնան Ա.-ն մեղավոր ճանաչվեց կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց  200 հազար դրամ տուգանքի:

Ձերբակալման պահին առգրավված և իրեղեն ապացույց ճանաչված 45 հազար դրամը կվերադարձվի… Հովնանին, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի:

Today's most read news !
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Էվա Խաչատրյանի ամերիկյան արկածներն ու ճանապարհի ամենալավ ընկերը
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Օսկարին հաջորդող երեկույթին
  • Վանո Սիրադեղյանի գլխարկը՝ Աստղիկ Սաֆարյանի հավաքածուի յուրահատուկ նմուշ
  • Հայկ Պետրոսյանի սիրային հումորները եւ Սոնայի, Սեւակի հետ զուգերգերը
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը, բախվելով արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել է
Comments
Loading...