Ստվերային բյուջեի պետական տողատակը

Ազգային ժողովը այսօր քվեարկությամբ ընդունել է 2017 թվականի պետական բյուջեն: Այն, որ բյուջեն խորհրդարանում ընդունվելու է՝ որևէ կասկած չկար, և այս հարցում, իհարկե, բյուջեի ցուցանիշները, մուտքերն ու ծախսերը, գերակա ուղղությունները և այլն որևէ կապ չունեն: ՀՀԿ-ի համար սա, ըստ էության, մեխանիկական գործընթաց է, որովհետև Հայաստանի պետական բյուջեն իրականում ՀՀԿ իշխանության համար ոչ թե տարվա գլխավոր ֆինանսատնտեսական և ըստ այդմ՝ նաև քաղաքական փաստաթուղթն է, այլ ընդամենը ստվերային բյուջեի սպասարկման միջոցներից, գործիքներից մեկը:

ՀՀԿ-ի համար գլխավորը ստվերային, ոչ թե պետական բյուջեն է: Պետական բյուջեն ընդամենը ստվերային բյուջեի համալրման աղբյուրներից մեկն է: Քանի դեռ Հայաստանում իշխանության ձևավորման աղբյուրը ընտրությունը չէ, այլ ընտրակեղծիքը, ընտրության իրական պատկերի նենգափոխումը, տարվա կարևորագույն փաստաթուղթն էլ իշխանության համար լինելու է ոչ թե պետական բյուջեն, այլ ստվերայինը: Այդ ելակետով են բաշխվում ֆինանսական ռեսուրսները այն խմբերի միջև, իշխանական ամբողջ հիերարխիայով, որոնք հետագայում ապահովում են ընտրական քվե և լեգիտիմություն չունեցող իշխանական համակարգի սահուն և հանդարտ կենսագործունեություն:

Ինչ է պետական բյուջեն ՀՀԿ-ի կամ իշխանության համար՝ երկու տարի առաջ բավական պարզ տեքստով հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը. նա հայտարարեց, որ պետական բյուջեի 1/3-ը ռիսկային է, այսինքն՝ գտնվում է մսխման, յուրացման, գողության վտանգի տակ: Այն, որ Իշխան Զաքարյանը ասել էր իրականությունը, վկայեց Սերժ Սարգսյանի արձագանքը, որը հայտարարեց, թե Զաքարյանը գերազանցում է իր լիազորությունները և քաղաքական հայտարարություններ է անում: Սերժ Սարգսյանը սպառնաց, որ ինքն էլ ՀՔԾ-ին կարող է հանձնարարել, որ զբաղվեն Իշխան Զաքարյանի գործունեությամբ: Դրանից հետո Իշխան Զաքարյանի գործունեության մեջ նկատվեց կտրուկ պասիվացում և հրապարակայնության էական նվազում:

Այն, որ նրա հայտարարությանը արձագանքեց Սերժ Սարգսյանը, այն էլ միանգամից և հրապարակավ ու բավական կոշտ զգուշացումով, վկայեց այն մասին, թե որքան լուրջ հանգամանք էր շոշափել Իշխան Զաքարյանը, ինչպիսի «ռազմավարական ներիշխանական գաղտնիք» էր նա բացահայտել, որ հարկ եղավ կանխել անմիջապես Սերժ Սարգսյանի մակարդակով:

Ինչպես պետական ինստիտուտներն են ՀՀԿ-ի իշխանության համար ցուցանակ՝ կուսակցա-կլանային և քրեաօլիգարխիկ ինստիտուտների քողարկման համար, այդպես էլ պետական բյուջեն է ՀՀԿ-ի համար իշխանական ստվերային բյուջեն քողարկելու ֆինանսատնտեսական ցուցանակ, որի 2017-ի մոդելն ընդունվել է խորհրդարանում այսօր:

Բանն այն է, որ չի կարող լինել կիսաստվերային իրականություն: Երբ Հայաստանում խոսվում է այն մասին, թե ինչքան է, օրինակ, ստվերը՝ 30, 40, թե 50 տոկոս, իրականում դա սկզբունքային շեղում է բուն խնդրից: Բանը ստվերի զուտ ֆիզիկական ծավալը չէ, այլ քաղաքական կշիռը: Ֆիզիկական ծավալով Հայաստանում ստվերը կարող է լինել նույնիսկ 10 տոկոս, բայց քաղաքական կշռով այն գերակա է բոլոր թափանցիկությունների նկատմամբ, որովհետև ստվերն է Հայաստանում կայացնում քաղաքական որոշումներ, ստվերային են Հայաստանում «էլիտայի» և, դժբախտաբար, նաև հանրության մեծամասնության մտածողությունն ու պատկերացումները պետականության մասին:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...