Կարևոր անցում նախընտրական Հայաստանում

Հայաստանի խորհրդարանի 2017 թվականի ընտրության շուրջ հասարակական-քաղաքական քննարկումների առանցքային ուղղություններից մեկը Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության հարցն է: Հանրային ակտիվ շրջանակները քննարկում են, թե ինչպես է այդ դիմակայությունն արտահայտվելու խորհրդարանի ընտրությանը: Այն, որ դիմակայությունը լինելու է, մրցակցությունը լինելու է, ոչ ոք կարծես թե չի դնում կասկածի տակ և քննարկվում են ձևերը, ֆորմատները, մասշտաբները: Հիմնական ընկալումն այն է, որ ի դեմս իշխանության կարտահայտվի ռուսական շահը, իսկ ընդդիմադիր դաշտում էլ կձևավորվի արևմտյան բլոկ: Խաղի մեջ Գագիկ Ծառուկյանի հնարավոր մուտքը կարծիքների տեղիք է տվել, որ ռուսական շահը կարտահայտվի իշխանության և ԲՀԿ տանդեմով: Շահերի արտահայտմանը զուգահեռ, դիտարկումների ճնշող մեծամասնությունը, կամ զգալի մասը հանգում է նրան, որ ընդհանրապես հենց Արևմուտքն ու Ռուսաստանն էլ ուղղակիորեն ներգրավված են գործընթացում և գծում են սցենարներն ու կայացնում որոշումները, ընտրում դերակատարներին: Գուցե, դա ոչ միայն անհնարին կամ աներևակայելի բան չէ, այլ Հայաստանի քաղաքական սեկտորի որակների պարագայում նույնիսկ շատ հնարավոր է: Բոլորը, կամ այդ սեկտորում ներկայացված ճնշող մեծամասնությունը ցանկանում են գտնել մի ազդեցիկ հովանի և առաջնորդվել դրա սցենարով, ցուցումներով՝ ակնկալելով այդ միջոցով բավական հարմար դիրքեր քաղաքական դաշտում: Առավել ևս, որ Հայաստանի վերջին երեք տարիների ներքաղաքական գործընթացը ծավալվել է հենց այդ տրամաբանությամբ` ներքին օրակարգի և թելադրանքի իսպառ բացակայությամբ, արտաքին պարտադրվող եվրասիական օրակարգի համար սուր մրցակցությամբ, որտեղ պարզապես Արևմուտք- Ռուսաստան դիմակայության կամ մրցակցության փոխարեն կար Ռուսաստանին հաճոյանալու համար իշխանական և ոչիշխանական բևեռների թեժ մրցակցությունը: Հայաստանի ԵՏՄ անդամակցումով արտաքին օրակարգը ըստ էության սպառվեց, կամ հիմնական մասով լիցքաթափվեց, մնացյալ հարցերը ըստ էության վերածվեցին տեխնիկական խնդիրների: Պատահական չէ, որ դրան զուգահեռ էլ Հայաստանում լիցքաթափվեց ներքաղաքական օրակարգը և ցրվեց ոչիշխանական բևեռը, կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանին տրվեց այդ բևեռը ցրելու իրավունք կամ քարտ-բլանշ:

Ընդհանրապես, ԵՏՄ անդամակցությունն իրականում Սերժ Սարգսյանի գլոբալ քարտ-բլանշն էր, որով գծվեց նրա ներքաղաքական ազատության սահմանը: Այսինքն, ԵՏՄ-ով սահմանափակելով Հայաստանի ազատությունն արտաքին քաղաքականության, միջազգային սուբյեկտության, անվտանգության հարցերում` և շարունակելով այդ սահմանափակման քաղաքականությունն արդեն զինված ուժերի վերաբերյալ նախագծերով, Ռուսաստանը նրան տվեց ներքին կյանքում ազատության հնարավորություն: Կապելով Սարգսյանի ձեռքերը արտաքին ասպարեզում, ներսում նրա ձեռքերին տրվեց զգալի ազատություն: Ըստ էության, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին գծվեց Հայաստանի ներքաղաքականության սահմանը, այդ թվում նաև այդ ժամանակահատվածում այսպես ասած՝ հիմնական ընդդիմություն հանդիսացող ոչիշխանական բևեռի աջակցությամբ, որ կազմում էին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը: Այդ սահմանը գծվեց երկար տարիների և առնվազն առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար, թեև այդ ուժերին թվում էր, թե սահմանը գծվում է իրենց իշխանության բերելու համար: Այդպիսով, Ռուսաստանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությանը Հայաստանում լուծելու անմիջական հարց չունի, ներքաղաքական կյանքի առումով նա իր առանցքային հարցերը լուծել է դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 3-ի գծած սահմաններով և քաշած արգելափակողներով կամ փշալարերով: Սերժ Սարգսյանը այդ սահմանից դուրս գալու հնարավորություն չունի, իսկ սահմանի ներսում ունի լիակատար ազատություն: Նրա միակ խնդիրը նյութական, ֆինանսական ռեսուրսներն են, որոնք էլ փորձում է լուծել տարբեր քայլերի միջոցով, իհարկե դրանք տեղավորելով իշխանական խնդիրների տրամաբանության շրջանակում:

Արևմուտք-Ռուսաստան նախընտրական կամ ընտրական հակադրության հեռանկարները արհեստական են և դրանցով առաջնորդվելը կարող է ընդամենը շեղել իրականությունից, անկախ, թե ինչ նպատակ է հետապնդում առաջնորդումը` իրականությունը վերլուծելու, դիտարկելու, գնահատելու, թե դրանում քաղաքական դերակատարություն ունենալու: Այդ իրավիճակում,երբ Սերժ Սարգսյանն ապահովել է ներքաղաքական ազատության քարտ-բլանշը, Արևմուտքի համար լիովին հասկանալի է, որ զուտ քաղաքական սուբյեկտային մրցակցություն թելադրելու հեռանկարը մեղմ ասած՝ նվազագույնն է: Դա է պատճառը, որ Արեմուտքը շեշտը դրել է խաղի կանոնների և պայմանների ուղղությամբ աշխատանքի վրա, որոշելով հիմնական ներդրում կատարել ոչ թե որևէ սուբյեկտի գործունեության ուղղությամբ, այլ խաղի կանոնների և պայմանների ապահովման: Սուբյեկտային մրցակցության նախադրյալ և ռեսուրս Հայաստանում չկա, և 2017 թվականի խորհրդարանի ընտրությունը ամենայն հավանականությամբ հանդիսանալու է ոչ թե Արևմուտք-Ռուսաստան մրցակցության կամ դիմակայության արդյունք, այլ լինելու է թերևս այդ դիմակայության տրանսֆորմացիայի հանգրվան, որը սուբյեկտային տրամաբանությունից անցում է կատարելու նոր փուլ:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: