Latest 10 episodes

«Սահմանադրական 2 օրենքների նախագծերի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականը դրական է». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին և ներկայացրել սահմանադրական երկու օրենքների նախագծերով նախատեսվող փոփոխությունները:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հենց այս նստաշրջանում պետք է հաստատվեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ¬ի համատեղ կարծիքը՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

«Արմենպրես»-¬ը կապ է հաստատել Վենետիկում գտնվող Արփինե Հովհաննիսյանի հետ՝ իմանալու համար ներկայացված նախագծերի վերաբերյալ միջազգային մասնագիտացած կառույցների ներկայացուցիչների դիտարկումներն ու կարծիքները:

Արդարադատության նախարարի խոսքով՝ միջազգային գործընկերները նշել են, որ նախագծերով առաջարկվող կարգավորումները համապատասխանում են միջազգային ընդունված բոլոր չափանիշներին:

«Իսկ նրանց կարծիքը նախագծերի վերաբերյալ եղել է շատ բարձր ու դրական»,¬- ասաց նախարարը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ այս նստաշրջանում հաստատվող կարծիքում առկա առաջարկները ևս կքննարկվեն ու կարտացոլվեն երկրորդ ընթերցման տեքստերում:

Today's most read news !
  • Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա. Յուլյա Ֆինկ
  • «Սուրբ Վալենտինը, մնացած օրերիս նման, ես անց եմ կացնում իմ միակ սիրո հետ». Սոֆի Մխեյան
  • Մխիթարյանը վատառողջ է
  • Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը նախատեսում են 2 մլն դոլար արժեցող հարսանիք
  • Ձերբակալվել են Վարդան Օսկանյանի որդին և ազգականը
  • Նորաձևության քննադատները Քանյե Ուեսթի նոր հավաքածուն «աղբ» են կոչել
  • Խորեն Լևոնյանը «Երգ երգոց»–ի 7-ամյակի մասին
  • «Հոպարնե՛ր, կոչ եմ անում վառոդը չոր պահել». Սերժ Սարգսյանը՝ երկրապահներին
Comments