Սերունդների ճգնաժամ

Աներկբա է, որ այսօրվա իշխանական և ընդդիմադիր ու պսեվդոընդդիմադիր ապոլոգետների մի զգալի, կարելի է ասել` ճնշող մեծամասնությունը պետք է հեռանա թե՛ քաղաքական, թե՛ իշխանական, թե՛ տնտեսական ասպարեզից: Սա էլ արտահերթ ընտրության մի յուրօրինակ ձև է` արտահերթ ընտրվում են այն մարդիկ, որոնք այսօր տզրուկի նման կպած են պետությանը և քաշում են ամբողջ ավյունը, սնվում են պետության ռեսուրսների, պետության իմունային համակարգի հաշվին: Եթե իշխանությունը չի գնում դրան, իսկ ընդդիմությունն էլ չի կարողանում պարտադրել կադրային վերանայումներ, ապա ամեն ինչ, ըստ էության, դառնում է ապարդյուն:

Ընդ որում` տեղի ունեցող փոփոխությունները պետք է հրապարակ բերեն բոլորովին նոր մարդկանց: Ընդհանրապես, ընդդիմության և իշխանության գլխավոր անելիքը պետք է միտված լինի երկրում քաղաքական, տնտեսական գործիչների, ֆունկցիոներների նոր սերնդի հրապարակ բերելուն: Եթե չփոխվի սերունդը, չի փոխվելու մտածողությունն ու գործողությունների որակը: Եթե չփոխվի սերունդը, ապա ցանկացած նոր որակական փոփոխության տակ միշտ դրված են լինելու վտանգավոր ականներ: Այդ հանգամանքը պակաս կարևոր չէ այն հարցից, թե կլինի՞, արդյոք, վերնախավային նոր, որակապես այլ մտածողության և արժեքների, այլ ներաշխարհի և իրավագիտակցության կրող սերունդ: Հայաստանի քաղաքական օրակարգի գլխավոր հարցը, թերևս, հենց դա է, քանի որ անկախության տարիներին անուններ և նույնիսկ խմբեր ու քաղաքական ամբողջական թիմեր են փոխվել, սակայն մտածողությունը երկրում առաջ է գնացել ոչ թե արդիականի, ազատի, լայնի, այլ քարանձավ-խորհրդայինի, նեղի, գավառականի ուղղությամբ:

Դա պայմանավորված չէ միայն անձերով, իշխանությանը տիրացած կամ ներիշխանական պայքարում հաղթած անձերի որակներով: Դա նախևառաջ պայմանավորված է նրանով, որ Հայաստանում, 1980-ականների վերջի համաժողովրդական շարժումից հետո, սերնդափոխության, քաղաքական ու տնտեսական գործընթացներում նոր սերնդի հիմնարար խնդիր չի դրվել: Մինչդեռ այդ ժամանակաշրջանի սերունդն ամենևին բավարար չէր, քանի որ այդուհանդերձ այն ևս խորհրդային միջավայրի ծնունդ և դաստիարակություն ստացած սերունդ էր, ինչն անխուսափելիորեն իր հետքն էր թողնելու դրա բազմաթիվ ներկայացուցիչների թե՛ մտածողության, թե՛ հոգեկերտվածքի, թե՛ աշխարհընկալման վրա:

Անհրաժեշտ էր այդ սերնդից հետո երկրորդ սերնդի, երկրորդ ալիքի արագ և դինամիկ գեներացումը, որն այդպես էլ չդարձավ պետական քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցերից մեկը և չդրվեց առաջնահերթությունների շարքում: Ներկայումս մենք հենց սերնդի ճգնաժամ ենք ապրում: Այսինքն` նոր սերունդը կա, սակայն չկան դրա առաջընթացի նախադրյալներ: Եթե իշխանությունն ու ընդդիմությունը ձեռնամուխ չլինեն այդ հարցը լուծել, ապա սերունդների ճգնաժամը Հայաստանում է՛լ ավելի խորը արտահայտվածություն կստանա և է՛լ ավելի կբարդանան այն հանգուցալուծելու առանց այդ էլ ոչ այնքան շատ տարբերակները:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: