Latest 10 episodes

Վանաձորում մահացել է հեպատիտ B-ով հիվանդ, գողության համար փորձաշրջանի մեջ գտնվող 24-ամյա հղի կինը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ կարճվել է Սուսաննա Թամամյանի վերաբերյալ քննվող քրեական գործի վարույթը:

24-ամյա Սուսաննան մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Այդ արարքը կատարելու պահին Սուսաննան դատվում էր մեկ այլ գործով՝ գողության օժանդակության համար:

Այդ գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով Սուսաննա Թամամյանը դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել էր 1 տարի 6 ամիս փորձաշրջան:

2015 թվականի նոյեմբերի 26-ին մեկ այլ քրեական գործ էր հարուցվել՝ խանութից կատարված գողության փաստով:

2016 թվականի ապրիլի 18-ին Սուսաննա Թամամյանը այդ գործով հարցաքննվել էր որպես վկա ու, որպես այդ գողությունը կատարողների, մատնացույց էր արել Չարենցավանի երեք բնակիչների:

Նախաքննությամբ Սուսաննայի հայտնած տվյալները չէին հաստատվել, նախաքննական մարմինը եկել էր եզրահանգման, որ Սուսաննան դիտավորյալ էր երեք երիտասարդներին սուտ մեղադրել գողության համար:

2016 թվականի օգոստոսի 1-ին Սուսաննան ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով:

Օգոստոսի 31-ին Սուսաննայի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, քրեական գործի վարույթը կասեցվել էր:

Սեպտեմբերի 10-ին Սուսաննան հայտնաբերվել էր, գործի վարույթը վերսկսվել էր:

Շուտով նախաքննությունն ավարտվել էր, գործն ուղարկվել էր ընդհանուր իրավասության դատարան՝ դատական քննության: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի12-ին:

Սակայն դատական քննությունը այդպես էլ ավարտին չի հասել:

2016 թվականի նոյեմբերի 4-ին ամբաստանյալ Սուսաննա Թամամյանը մահացել է:

24-ամյա կինը 29-30 շաբաթական հղի էր: Նա մահացել է «Բազմաօրգանային անբավարարությունից»: Նրա մոտ առկա է եղել վիրուսային հեպատիտ B:

Ընդհանուր իրավասության դատարանը սուտ մատնության համար մեղադրվող Սուսաննա Թամամյանի գործի վարույթը կարճեց՝ ամբաստանյալի մահվան կապակցությամբ:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments