Հայաստանի և Արցախի նախագահները գոհ են մնացել առաջնագծում կատարված մեծածավալ աշխատանքներից

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նախագահների` Պաշտպանության բանակ և, մասնավորապես, առաջնային գիծ այցի նպատակն էր ապրիլյան գործողություններից հետո ևս մեկ անգամ անմիջականորեն ծանոթանալ կատարված աշխատանքներին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը :

«Այցի նպատակն էր, որ նախագահները ևս մեկ անգամ անմիջականորեն ծանոթանան, տեսնեն, շոշափեն, թե ինչ աշխատանքներ են կատարվել վերջին ժամանակահատվածում, հատկապես ապրիլյան գործողություններից հետո: Ասեմ, որ ահռելի մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բոլոր ուղղություններով, և այդ ամենը մենք ներկայացրել ենք նախագահներին, նախանշել մեր հետագա անելիքները, թե առաջնագծում ինչպիսի աշխատանքների անհրաժեշտություն կա: Մենք չենք տարանջատում առաջնային գիծն ու մշտական տեղակայման վայրը: Նրանց ենք ներկայացրել նաև մշտական տեղակայման վայրում իրականա ցված աշխատանքները, մասնավորապես, բարելավվել է մեր զինվորների առօրյան, կենցաղը, այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Մնացականյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց ուշադրության կենտրոնում առաջին հերթին առաջնագիծն է և զորքերի պատրաստության մակարդակը:

ԼՂՀ պաշտպանության նախարարի խոսքով` կատարված աշխատանքների հետ միասին նախագահներին են ներկայացրել նաև այն, ինչը որոշակի խոչընդոտների է հանդիպել: «Իհարկե, այդ ուղղությամբ իրենց միջամտության անհրաժեշտությունը կա և տեղում ցուցումներ են տրվել բոլոր հարցերի առնչությամբ: Մոտ ապագայում այդ ուղղություններով աշխատանքները նոր թափ կստանան և կաշխատենք համապատասխանեցնել մի այնպիսի մակարդակի, որ և մարտական խնդիրը կատարվի, և մշտական տեղակայման վայրում մարտական պատրաստությամբ արդյունավետ զբաղվենք»,- ասել է Մնացականյանը:

Խոսելով առաջնագծում կատարված աշխատանքների մասին` Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դրանք վերաբերում են կահավորվածությանը, անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, խնդրի արդյունավետ կատարմանը, անվտանգության աստիճանի բարձրացմանը թե զինվորի, թե բնակավայրի և թե բնակչության համար: «Այսինքն բոլոր ուղղություններով: Իհարկե, նախագահները գոհ եղան, նաև կան հարցեր, որոնց ուղղությամբ ցուցումներ տվեցին: Իհարկե, անելիքներ կան, ու այդ աշխատանքները պետք է շարունակվեն: Մենք տարեցտարի պետք է բարելավենք մեր զինվորի կենցաղը, որովհետև կենցաղից է գալիս մնացած ամեն ինչ»,- շեշտել է Լևոն Մնացականյանը:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: