Latest 10 episodes

Սերժ Սարգսյանը որոշել է «պարգևատրել» հայհոյախոս Ռոլանդ Շառոյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարություն Հարությունյանի՝ Հանրային հեռուստաընկերություն գնալուց հետո Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում նրա զբաղեցրած տեղը թափուր է։ Այս տեղը ՀՌԱՀ-ում ՀՀ նախագահի քվոտայով է նշանակվում, ուստիև հենց նախագահականն է թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու։

Մենք տեղեկացանք, որ արդեն իսկ կան հավակնորդներ, ի վերջո՝ մոտ 400 հազար դրամին համարժեք, բարձր վարձատրվող աշխատատեղ է՝ նվազագույն զբաղվածությամբ։ Հավակնորդների թվում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդականի պաշտոնից վերջերս ազատված Արայիկ Մանուկյանը, հեռուստահաղորդավար Զառա Արամյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ հրաժարվել է այդ առաջարկից։

Սակայն, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այս տեղը խոստացել է մշակույթի նախկին նախարար, ֆիզկուլտինստիտուտի մարզական լրագրության ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանին։ Թերևս սա յուրահատուկ «պարգևատրում» է վերջերս ֆեյսբուքյան սկանդալային գրառում կատարած Շառոյանին, որը հայհոյախառն որակումներով փորձել էր պաշտպանել լրագրողին ծեծած Ռուբիկ Հակոբյանին»:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
Comments

Name: