Զովունիում և Հրազդանում շմոլ գազից և փայտի վառարանի ծխից թունավորման դեպքեր են արձանագրվել

Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում դեկտեմբերի 12-ին, ժամը 00.55-ին հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Սեյրան Հ.-ն, 1965 թ. ծնված Ծովինար Պ.-ն և 1996 թ. ծնված Սարգիս Հ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վեջիններս թունավորումը ստացել են Զովունի գյուղի թիվ 132 տանը՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Հանգամանքները պարզվում են:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1999 թ. ծնված Աշխեն Մ.-ն, 2006 թ. ծնված Արթուր Մ.-ն և 1946 թ. ծնված Ամալյա Դ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը, փայտի վառարանի ծուխը ներս լցվելու հետևանքով:

Կատարվում է հետաքննություն:

Today's most read news !
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments
Loading...