Latest 10 episodes

Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի «կարանտինը» հայտարարեց ավարտված

Սերժ Սարգսյանը նախօրեին Ջերմուկում խորհրդակցություն է անցկացրել զբոսաշրջության զարգացման թեմայով և այդ խորհրդակցությանը տվել մի շարք հանձնարարականներ: Խորհրդակցությունն ինքնին կարելի կլիներ դասել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այդօրինակ միջոցառումների շարքին, համարելով հերթականը, որից հերթական անգամ ոչ մի սկզբունքային բան չի փոխվելու կյանքում, եթե չլիներ մի հետաքրքրական հանգամանք: Իհարկե, այդ հանգամանքը կապված չէ հանրային կյանքի սկզբունքային փոփոխության որևէ նախադրյալի հետ:

Պարզապես այդ խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը, ի թիվս տարբեր հանձնարարականների, հանձնարարություն է տվել նաև վարչապետ Կարեն Կարապետյանին: Ընդ որում, հանձնարարության բովանդակությունն ինքնին այդքան էլ կարևոր չէ, կարևոր է հանձնարարության փաստը՝ հատկապես այն իրողության ֆոնին, որ վարչապետ նշանակվելուց հետո հանձնարարականներ սովորաբար հնչեցնում էր Կարեն Կարապետյանը: Իհարկե, դրանք ուղղված չէին Սերժ Սարգսյանին, բայց երևի հենց դրանց միջոցով էր նաև, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը սոցհարցման արդյունքում ավելի բարձր է եղել, քան Սերժ Սարգսյանինը: Եվ ահա Սերժ Սարգսյանը երևի թե որոշել է ցույց տալ, թե «ով է այստեղ հանձնարարական տալիս»:

Այդ տեսանկյունից Կարեն Կարապետյանի նշանակման երկամսյա, այսպես ասած, «կարանտինից» հետո Սերժ Սարգսյանը փաստորեն անցնում է գործի և ցույց տալիս, որ Կարեն Կարապետյանը չէ դրության տերը, այլ ինքը՝ Սերժ Սարգսյանը: Սրանով Սարգսյանն անշուշտ իր վարկանիշի խնդիրը չէ, որ փորձում է հոգալ, կամ ավելի շուտ հանրային շրջանում չէ, որ փորձում է վերականգնել իր վարկանիշը, այլ իշխանական համակարգում: Սերժ Սարգսյանն ըստ երևույթին անցել է ակտիվ գործողությունների, որոնց նպատակն է ցույց տալ, որ փոփոխությունները չեն շոշափում բուրգի գագաթը և վերաբերելու են միայն դրանից ցածր գտնվող հատվածներին:

Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանը պարզապես փորձում է նախընտրական իրավիճակը լիովին չհանձնե՞լ Կարեն Կարապետյանին՝ մտավախություն ունենալով, որ նա չի կարող ամբողջապես կառավարել այդ իրավիճակը և կտապալվի՝ առաջացնելով լուրջ խնդիրներ, թե՞ Սարգսյանը պարզապես համարում է Կարեն Կարապետյանի քարոզչական նախագիծը սպառված, և քանի դեռ չի սկսվել դրա իրական քաղաքական մասը, և Կարապետյանը չի դարձել քաղաքական «հասուն» գործոն, Սարգսյանը փորձում է կանխել այդ «հասունացումը» իր համար անհրաժեշտ մակարդակում, որպեսզի այն իր քաղաքական ծրագրերի միջոցից չվերածվի դրանց լուրջ խոչընդոտի:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: