Վասն ստվերի պաշտպանության

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նախօրեին հայտարարել է, որ ներկայիս դրությամբ 2016-ի պետական բյուջեն թերակատարվում է մոտ 80 միլիարդ դրամով, իսկ թե ինչքան կկազմի տարեվերջին ընդհանուր թերակատարումը, նա դժվարացել է նշել, ասելով, թե դեկտեմբերը այդ տեսանկյունից ակտիվ ամիս է և անում են ամեն ինչ, թերակատարման ծավալը նվազեցնելու համար: Այն, որ Հայաստանի բյուջեն թերակատարվում է և թերակատարվելու է ընդհանուր հաշվարկով, մի քանի շաբաթ առաջ խոստովանել էր նաև ֆինանսների նախարարը:

Բյուջեի թերակատարումը ինքնին իհարկե աղետ չէ, և որոշ պարագաներում կարող է նույնիսկ առավել նախընտրելի լինել, եթե տնտեսական վիճակը վատ է: Ավելի լավ է թերակատարել բյուջեն, որոշ ծախսեր չանել, տեղափոխել կամ կրճատել` առավել ևս Հայաստանի բյուջեի պարագայում, որտեղ բազմաթիվ անիմաստ ծախսեր կան կրճատելու, քան բյուջեն կատարել առանց այդ էլ վատ պայմաններում հայտնված բիզնեսմենին քերթելու հաշվին: Տվյալ պարագայում հարցն այլ է` որտե՞ղ է Հայաստանի 2016 թվականի բյուջեի կատարողականում արտահայտվում ստվերը, ավելի շուտ ստվերի դեմ պայքարը: Հայաստանում ստվերի ազդեցությունը ունի տարբեր գնահատականներ՝ 30-ից մինչև 50 և գուցե ավելի տոկոսի սահմաններում: Եթե տարվի ստվերի դեմ արդյունավետ պայքար, ապա բյուջեի ներկայիս թերակատարման ծավալները հնարավոր է այդ պայքարի միջոցով փոխհատուցել՝ առանց ամբողջ ստվերը սպիտակ դաշտ բերելու: Այսինքն՝ հասկանալով, որ ստվերը, իհարկե, միանգամից չի բերվի սպիտակ դաշտ, այդուհանդերձ ֆիքսենք, որ դրա մի քառորդի դեմ արդյունավետ պայքարի դեպքում անգամ հնարավոր կլինի ապահովել մի քանի տասնյակ միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր: Եվ նկատի ունենալով այն, որ տնտեսական աճի հարցում ընթացիկ տարին իսկապես բավական բարդ էր, ապա ստվերի դեմ պայքարի շնորհիվ հնարավոր կլիներ գոնե կատարել նախանշված մուտքերը` ավելին հավաքելու հարց չդնելով: Որովհետև ընդհանուր առմամբ Հայաստանում պետք է դրվի ավելին հավաքելու հարց, եթե կա ստվերի դեմ պայքար, որովհետև տնտեսական աճի շնորհիվ պետք է հավաքվի բյուջեի եկամտային մասով սահմանվածը, իսկ ստվերի դեմ պայքարի շնորհիվ պետք է ապահովվի իքս չափով ավելի հավաքագրում:

Եվ ուրեմն, եթե աճի հետ կապված 2016-ին կան խնդիրներ, ապա առավել ևս պետք է աճեր ստվերի դեմ պայքարը, ինչը, սակայն, փաստորեն տեղի չի ունենում, կամ տեղի է ունենում խիստ անբավարար չափով: Իսկ թե ովքեր կամ ինչն է կազմում հայաստանյան ստվերի առյուծի բաժինը, կարծում ենք՝ ավելորդ է նկարագրել: Այդ առյուծի բաժինը կազմում են պաշտոնյաներ, այդ թվում այսօր նաև պաշտոնաթող, որոնք օգտվելով իշխանությունի, իշխանության հետ կապերից, թաքցնում են եկամուտները, չեն վճարում հարկերը և մնում են անպատժելի:

Այսինքն՝ 2016 թվականի բյուջեի թերակատարման խոստովանությունն ըստ էության խոստովանութուն է ստվերի դեմ պայքարը մեղմ ասած՝ թերակատարելու, իսկ ընդհանրապես` պարզապես այդպիսի պայքար սկզբունքորեն չծավալելու մասին: Այդ ամենին իհարկե, սովորաբար, ավանդական դարձած հակադարձումներն են, այսպես ասած՝ օրենսդրական մեխանիզմներով ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Պարզապես տվյալ պարագայում խնդիրը շատ ավելի պարզ է և կասկած չկա, որ Հայաստանի իշխանության համար շատ ավելի հստակ է, թե որտեղ է ձևավորվում ստվերը, ինչ ճանապարհով է այն առաջանում, պահպանվում և բազմապատկվում: Հայտնի են թե՛ սողանցքները, թե՛ դրանցով անցնողների անունները: Եվ ըստ այդմ՝ խնդիրն ընդամենը քաղաքական կամքն ու որոշումներն են, որոնք չկան, քանի որ կա իշխանության վերարտադրության հարց, որտեղ ստվերը ունի հիմնարար նշանակություն: Հարվածել ստվերին նախընտրական տարում, նշանակում է հարվածել իշխանության վերարտադրության հիմքերին:

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: