Latest 10 episodes

Խոշոր ավտովթար Երևանում. «Գոռ» սուպերմարկետի մոտ, թիվ 70 երթուղին սպսարկող Газель-ի վարորդը մեքենաների ջարդի հեղինակ

Ժամը 15:00-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցոմ՝ «Գոռ» սուպերմարկետի մոտ, թիվ 70 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3353 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ պատճառներով կորցնելով մեքենայի կառավարումը նախ հարվածել է Opel մակնիշի 34 AN 194 համարանիշի ավտոմեքենային այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Opel մակնիշի 34 AU 534 համարանիշի, Mitsubishi մակնիշի 77 TN 717 համարանիշի, Volkswagen մակնիշի 11 LS 618 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները: Ոստիկանության կողմից ճշտվում են վարորդների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ելքը կա, մնում է քաշող բովանդակությունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
Comments

Name: