«Պիտի սրանց տապալենք». Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպումներ են ունենում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

«Ժողովուրդ»-ի տեղեկացավ, որ այդ հանդիպումը կայացել է Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ հետո: Կողմերը քննարկել են քաղաքական վերադասավորումների հարցը, ինչպես նաև Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու հեռանկարը:

Պաշտպանության նախկին նախարարը, ինչպես իր մյուս զրուցակիցների դեպքում, Վարդան Օսկանյանին ևս հստակ չի ասել, թե երբ է պատրաստվում քաղաքականություն մտնելու մասին հայտարարություն անել, բայց միաժամանակ ակնարկել է, որ կուսակցաշինական աշխատանքներ է կատարում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝վերջին շրջանում Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպում են ամենատարբեր խավի ներկայացուցիչներին՝ հիմնական ազատամարտի մասնակիցներին, և փորձում են նրանց համոզել՝ դառնալու Սեյրան Օհանյանի թիմի ներկայացուցիչները: Իսկ թե ինչ թիմ է, ինչ անունով, ուր է գնալու, դեռ շատ չեն մանրամասնում: «Պիտի սրանց տապալենք». հիմնավորումը հիմնականում սա է»:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: