Դիվանագիտական սկանդալ. Բելառուսի դեսպանատունը Ծառուկյանի համար մեքենաներ է ներկրում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 11-ին Գյումրի կատարած այցելության ժամանակ եղել է «Range Rover» տեսակի ավտոմեքենայով, որի պետհամարանիշները եղել են դիվանագիտական: Armtimes.com-ը պարզեց, որ «36 D009 AM» պետհամարանիշը պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը:

ՀՀ-ում Բելառուսի դեսպանի խորհրդական Վադիմ Միխաիլովը պատասխանելով Armtimes.com-ի հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ դիվանագիտական համարանիշը հայտնվել է Գագիկ Ծառուկյանին սպասարկած մեքենայի վրա, ասաց հետևյալը. «Առանց մեկնաբանությունների»: Ավելի ուշ նա առաջարկեց գրավոր հարցում ուղարկել: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ փորձում է ճշտել, թե որն է պատճառը:

Խնդրի վերաբերյալ գրավոր հարցում կատարեցինք ՀՀ ԱԳՆ, որտեղից էլ տեղեկացանք, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության կողմից ԱԳՆ-ին հայցվել է գրանցում 2013թ. արտադրված «Range Rover» մեքենայի համար, և «36D009» պետհամարանիշը Ճանապարհային ոստիկանության կողմից տրվել է 17.01.2014թ.-ին։

Armtimes.com-ի տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի դեսպանատունը, օգտվելով դեսպանատների անմաքս ներմուծման արտոնությունից, թանկարժեք մեքենա է ներկրում Հայաստան, որը հայտնվում է Գագիկ Ծառուկյանի տրամադրության տակ: Տարիներ առաջ էլ ներկրվել է «Rolls-Royce Phantom» տեսակի ավտոմեքենա, որի գինը մոտ 1 մլն դոլար է եղել: Հաշվի առնելով, որ թանկարժեք մեքենաների մաքսազերծման արժեքը կազմում է մեքենայի մոտ 30 տոկոսը, ստացվում է, որ այդ դեպքում Գագիկ Ծառուկյանը խնայել է 300 հազար դալար: Ի դեպ, Ծառուկյանը 2012 թվականին հայտարարագրել է երկու հատ «Rolls-Royce Phantom» տեսակի ավտոմեքենա: Որոշ դեպքերում դիվանագիտական համարանիշներով մեքենաների վարորդները գրանցվում են դեսպանատներում որպես աշխատակիցներ, որպեսզի հնարավոր ՃՏՊ-ների ժամանակ ամեն բան օրինականության սահմանում լինի:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի ընկերն է: Լուկաշենկոն երևանյան այցերի ժամանակ հյուրընկալվում է Ծառուկյանի տանը: ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունն էլ 2014 թվականին Երևան քաղաքից տեղափոխվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղ, որտեղ գտնվում են Գագիկ Ծառուկյանի երկու առանձնատները:

Հետաքրքրականն այն է, որ Լուկաշենկոյին Երևանում սպասարկող զրահապատ Մերսեդես ավտոմեքենայի պետհամարանիշներն էլ հայկական են: Աբովյանում Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման ժամանակ Լուկաշենկոն եկել էր «183 UU 01» պետհամարանիշով մեքենայով»:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: