Latest 10 episodes

Կարեն Կարապետյանը սկսեց դժգոհությունը նախարարներից

Կառավարության այսօր տեղի ունեցած նիստում Կարեն Կարապետյանը դժգոհել է նախարարների աշխատանքից՝ կապված այս կամ այն կարևոր խնդրի վերաբերյալ համապատասխան նախարարություններից ստացվող միջոցառումների ծրագրերի հետ: Ըստ վարչապետի՝ դրանք բավարար առարկայական, չափելի չեն: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այլևս չեն ընդունվելու այդպիսի փաստաթղթեր և հետ են ուղարկվելու նախարարություններ՝ պահանջելով ներկայացնել ավելի առարկայական ու չափելի:

Կարեն Կարապետյանը փաստորեն առաջին անգամ դժգոհություն է ներկայացնում նախարարների աշխատանքից: Իհարկե, այս դժգոհությունը միգուցե շատ խիստ չէ, որևէ տապալման առնչվող չէ, սակայն բավականին հատկանշական է այս հրապարակային դժգոհության փաստը, ինչը երևի թե արտահայտում է նաև իր քաղաքական գործունեության վերաբերյալ Կարեն Կարապետյանի ունեցած մտավախությունները, ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները:

Բանն այն է, որ ոչ միայն շարունակում է անորոշ մնալ Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական ճակատագրի հարցը, այլ նաև հայտարարվել է, որ նա է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը: Դա ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ըստ էության ակնարկելով, որ իրենք ճանաչում են Սերժ Սարգսյանին, ոչ թե Կարեն Կարապետյանին:

Սերժ Սարգսյանից կարծես թե որևէ արձագանք չի եղել, ինչը նշանակում է, որ նա ընդունել է Վահրամ Բաղդասարյանի ակնարկը, եթե այդ ակնարկը ընդհանրապես չի եղել նրա ցուցումով: Իսկ դա էլ իր հերթին հիմք է տալիս ենթադրելու, որ Կարեն Կարապետյանը՝ չնայած Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ վարչապետ կլինի նաև 2017-ից հետո, լինելու է բավականին հարվածային ալիքի տակ գտնվող վարչապետ, և 2017-ի նրա վարչապետությունը ընդամենը կարող է վերածվել 2018-ից հետո վարչապետ չմնալու «նախապատրաստական փուլի»: Իսկ այդ գործընթացում կարող են ներգրավվել նաև որոշ նախարարներ, որոնք չեն մտնում Կարեն Կարապետյանի անմիջական թիմի մեջ: Նրանք կարող են աշխատել Կարեն Կարապետյանի դեմ, իհարկե՝ քաղաքական հանձնարարականների շրջանակում:

Կառավարությունում Կարեն Կարապետյանի անմիջական թիմին հնարավոր է վերագրել ընդամենը, այսպես ասած, «մենեջերական» բլոկը, որը կազմում է 4-5 նախարար: Մեկ տասնյակից ավելի նախարար փաստորեն նրա թիմում չեն: Եվ այս առումով բացառված չէ, որ նա իր դժգոհությամբ ինչ-որ ակնարկ է անում հենց այդ նախարարներին, և եթե Կարապետյանի մտահոգությունները խորանան, ապա պետք չէ բացառել, որ շատ մոտ ապագայում կարող են լինել նաև անվանական դժգոհություններ, ինչպիսիք, օրինակ, նա անում էր հենց վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, երբ չէր ձևավորվել կառավարությունը:

Ի դեպ, այդ ժամանակ վարչապետը կարծես թե թիրախավորել էր դաշնակցական նախարարներին: Հետաքրքիր է՝ թիրախը մնում է նո՞ւյնը, փոխվո՞ւմ է, թե՞ ընդլայնվում:

Today's most read news !
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Ռուսաստանը, Իրանը և Պարսից ծոցի երկրները. Sabr, Քուվեյթ
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
Comments