Ծառուկյանն օրերս անսպասելիորեն մեկ օրով մեկնել է Բելառուս և վերադարձել

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս անսպասելիորեն մեկ օրով մեկնել է Բելառուս և վերադարձել։ Նպատակը եղել է նախագահ Լուկաշենկոյին հանդիպելը, նրա հետ որոշ նախընտրական հարցեր քննարկելը։ Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից։

Նա սկզբում նշեց, որ տեղեկություն չունի, իսկ ավելի ուշ հաղորդեց․ «Պարոն Ծառուկյանը երեկ մասնավոր թռիչք է ունեցել, նա բիզնեսի հետ կապված հարցերով մեկօրյա աշխատանքային այց է ունեցել Սոչի, ապա վերադարձել»: Ինչ վերաբերում է Ծառուկյանի առաջիկա ծրագրերին, ապա, հիշեցնենք, նա Գյումրիում ասել էր, որ այդ մասին հայտարարություն կանի առաջիկա օրերին։ Մեր տեղեկություններով, քննարկվում է անգամ մամլո ասուլիս հրավիրելու տարբերակը։

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: