Հովիկ Աբրահամյանը սկսել է այլ ճակատում «խաղեր տալ». դա նկատում են նախագահականում

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի շուրջ օղակն ավելի է սեղմվում։ Նախ մեզ հայտնի դարձավ, որ նա ՀՀԿ համագումարից ընդամենը ժամեր առաջ է կարողացել Սերժ Սարգսյանին համոզել, որ ԳՄ անդամ մնա (մինչ այդ ՀՀԿ նախագահը որոշել էր դուրս թողնել նրան կուսակցության ղեկավար կազմից)։

Սակայն այս հանդիպումը էական ազդեցություն չի ունենա առաջիկա զարգացումներում. նախագահը լուսանցքում է թողնելու Հովիկ Աբրահամյանին, որը, զգալով իր մոտալուտ «անկումը», սկսել է այլ ճակատում «խաղեր տալ»։ Ասում են նաև, թե նա իր դերակատարությունն է ունենալու ոչ միայն Գագիկ Ծառուկյանի վերաձևվող կուսակցությունում, այլև Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի կյանքում։

Ընդդիմադիր այս «ռևերանսները» նկատում ու հասկանում են նախագահականում և համապատասխան քայլեր ձեռնարկում»:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: