Ո՞ւմ վրա կկրակի «ռուսական ռուլետկան»

Հայաստանում վերջին շրջանում կրկին հաճախակիացել են բացահայտումները այսպես ասած մանր ձկների կոռուպցիոն դրսևորումների և կաշառակերության հարցում: Ձերբակալվում են զինկոմիսարիատի աշխատակիցներ, հարկային տեսուչներ, օրեր առաջ էլ Էջմիծանի սոցիալական ծառայություններից մեկի աշխատակիցը ձերբակալվեց կաշառք ստանալու համար: Այս երևույթը նոր չէ, սա կար նույնիսկ 2008 թականից առաջ, այն պարբերական մի ալիք է, որ անցնում է իշխանության օղակներով, երբ իշխանությունը ցանկանում է գոլորշի բաց թողնել: Սակայն, որպես կանոն այդ ամենը շարունակում է ոչ մի համակարգային արդյունք չունենալ, ստորին և միջին օղակներում այդ երևույթները շարունակում են համատարած լինել: Այդտեղ էլ քաղաքացիները իրավացիորեն եզրակացնում են, որ եթե չեն ձերբակալվում շնաձկները, մանր ձկների ձերբակալությունները ընդամենը թատրոն են: Թատրոնը թատրոն, սակայն, այնուամենայնիվ, այստեղ իհարկե իրավիճակը հետաքրքիր է:

Ինչ խոսք, որևէ քննարկման հարց չկա, որ պետք է բացահայտել խոշոր կաշառակերներին և կոռուպցիոներներին, որոնք այսօր միլիոնատերեր են դոլարով և զբաղեցնում են բարձրագույն պաշտոններ: Սակայն պետք է ընդունել, որ ստորին օղակներում էլ պարբերաբար կատարվող այդ «ռեյդերը» այնուամենայնիվ լուրջ են: Ի վերջո, հազիվ թե նախապես տեղեկացնեն բոլորին, թե ում են ձերբակալելու այդ եռամսյակին կամ հաջորդ տարի: Այսինքն, Հայաստանի պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման համակարգի ստորին և միջին պաշտոնյաները գտնվում են «ռուսական ռուլետկայի» առաջ և հայտնի չէ, թե ում վրա «կկրակի» այն: Դրանից հետևում է, որ այդ օղակներում պետք է դադարի կոռուպցիան և կաշառակերությունը, այլապես ամեն րոպե ամեն մեկին կարող են մտնել ու ձերբակալել կաշառքի վրա: Աշխատել դողով, թե առանց կաշառքի: Տրամաբանությունը հուշում է, որ ապահովության, անվտանգության համար պետք է որ ընտրվի երկրորդ տարբերակը:

Բայց, արի ու տես, որ Հայաստանի պետական կառավարման համակարգի ստորին և միջին օղակներում այդ երևույթը ամենևին էլ չի ակասում, գոնե այնքան, որ դառնա քիչ նկատելի կամ աննկատ: Հետևաբար ստացվում է, որ մարդիկ նախընտրում են ախատել թեկուզ դողով, բայց կաշառքով: Հարց է առաջանում՝ դա նրա՞նց ընտրությունն է, թե՞ նրանք պարտադրված են, որովհետև այդ կաշառքը գնում է աստիճաններով դեպի վեր: Մինչև ուր, այնքան էլ պարզ չէ, որոհետև վերին օղակներում իհարկե կոռուպցիան ունի այլ, առավել խորքային և լայն բնույթ, հիմնված չէ մանր կաշառքների վրա: Բայց, հատկանշական է, որ մարդիկ ստորին և միջին օղակներում նախընտրում են կաշառքը, քան ապահով ու հանգիստ գիշերը: Կամ որովհետև ինչ որ վերադաս ատյանից գալիս է պարտադրանք, կա պլան, կամ իրենք էլ կաշառք են տալիս աշխատանքի ացնելու համար և «տակ չտալու» համար գնում են ռիսկի, կամ էլ մարդիկ պարզապես չեն ուզում սովա մնալ և գերադասում են գնալ ռիսկի գոնե ընտանիքի համար, եթե իրենք էլ բռնվեն:

Բոլոր դեպքերում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը և տեղական ինքնակառավարումը իրականացվում է գործնականում էքստրեմալ պայմաններում: Այսինքն նրանք, ովքեր Հայաստանում ըստ էության էքստրեմալ սոցիալ-տնտեսական, սոիալ-հոգեբանական վիճակը պետք է կառավարեն և բերեն կայուն իրավիճակի, իրենք են գտնվում էքստրեմալ վիճակում: Թե ինչ արդյունք, ավելի շուտ հետևանք կարող է լինել այդ ամենի պարագայում, կարծում ենք երևակայելու կարիք չկա՝ մենք բոլորս ապրում ենք այդ հետևանքը, Հայաստանում առկա իրավիճակի տեսքով:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իրավիճակ փոխեց երկրում նաև այն բանի շնորհիվ, որ շատ կարճ ժամանակում տասնյակ հազարաոր մարդկանց հեռացրեց պետական կառավարման համակարգի առանցքային ոլորտներից, ոստիկանություն, հարկային և մաքսային մարմիններ, այլ ծառայություններ: Դրա շնորհիվ նա կարողացավ փոխել պետական կառավարման որակը և վրացական էքստրիմ իրականությունը՝ բառի բուն և պատկերավոր իմաստով, վերածել Հարավային Կովկասում և նույնիսկ Եվրոպայում ամենակայուն և կառավարելի, ամենահանգիստ իրողություններից մեկին, բնակչությանը մատուցվող պետական ծառայությունների բարձր որակով: Սա իհարկե երկիրը չի վերածում դրախտավայրի, սակայն ձևավորում է թե քաղաքացու, թե առաջին հերթին պետական ծառայողի բոլորովին նոր հոգեբանություն: Այլ հարց է, թե ինչպիսին է իրավիճակն այժմ Վրաստանում, երբ Սահակաշվիլին հեռացել և նրա շատ բարեփոխումներ ոչ լրիվ, այնուհանդերձ որոշակի նահանջ արձանագրել են: Սակայն, այդ ամենը այդուհանդերձ թողել է անրջելի մի հետք, մի նոր նվազագույն նշաձող է սահմանել, որից ցածր Վրաստանը չի իջնի այլևս երբեք:

Հայաստանում պետական ծառայության են հազարավոր ազնիվ, պարկեշտ մարդիկ, սակայն պետական ծառայությունը հանրային ընկալումներում նույնացվում է տարբեր տրամաչափի գողության հետ: Որովհետև այդ ծառայությանը հենց տվյալ կանխավարկածով է վերաբերում հենց բարձրագույն իշխանությունն ինքը: Այդ իշխանությունը չի ուզում փոխել պետական ծառայության որակը խորքից, այլ ուզում է այնտեղ պարբերաբար բռնել գողեր, որպեսզի միշտ լինեն գողեր, որոնք անհրաժեշտ պահին առատորեն կձերբակալվեն, ծառայելով այդ բարձրագույն իշխանության փիառին: Դրա վառ վկայությունն այն է, որ երբ խոսքը վերաբերում է վերին օղակներում կոռուպցիան հենց իրավապահ մեխանիզմներով հաղթահարելու, դրա դեմ հենց նաև ձերբակալություններով ու քրեական գործերով պայքարելու մասին, իշխանությունը հանկարծ հայտարարում է, թե այդպես չի լինի, պետք է մեխանիզմներ ձևավորել հարցը լուծելու համար: Այդ դեպքում ինչու՞ են ստորին օղակներում առատորեն դիմում ձերբակալությունների: Որովհետև այդ օղակները դիտվում են հենց այդ բեմադրության պատրաստի սցենարներ և փոխել այդ իրավիճակը, բարձրագույն իշխանությանը պետք չէ:

 

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: