Արտակարգ դեպք Արագածոտնում. Ձյունը փակել է ճանապարհը, հղի կնոջը շտապօգնության մեքենային են մոտեցրել փրկարարները

Արագածոտնի մարզի Շենկան գյուղում այս գիշեր հղի կնոջը «Շտապօգնության» մեքենային են մոտեցրել փրկարարները:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում կինը ծննդաբերում է, շտապօգնության մեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով մնացել է գյուղի սկզբնամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...