Հայաստանը զրկվեց ամենակարևորից

«168 ժամ» թերթը գրում է. «Նախօրեին Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել այն փաթեթը, որը հնարավորություն կտա առաջիկայում ապահովել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների՝ առանց վիզայի մուտքը Եվրամիության տարածք։

Վրաստանն ու Ուկրաինան այն երկրներն են, որոնց հետ միասին Հայաստանն ընդգրկված էր Արևելյան գործընկերության ծրագրում, և որոնց հետ համընթաց, ընդ որում, շատ հարցերում՝ ավելի առաջանցիկ տեմպերով, ընթանում էր դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում։ Այսինքն, այն, ինչ տեղի է ունեցել Եվրախորհրդարանում Վրաստանի ու Ուկրաինայի վերաբերյալ, կարող էր և պետք է առնչվեր նաև Հայաստանին։

Եթե չլիներ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որը եղավ, որպեսզի Հայաստանի համար էլ չլիներ 2016 թվականի դեկտեմբերի 14-ը։ Որովհետև եթե Հայաստանի քաղաքացիները նույնպես ստանային առանց վիզայի Եվրամիություն այցելելու հնարավորություն, կարճ ժամանակ հետո «բացելու էին աչքերը» և հասկանալու էին, որ աշխարհը չի սկսվում ու ավարտվում Կրասնոդարով ու Վլադիկավկազով ու խոպանի այլ հետամնաց կենտրոններով։ Հասկանալու էին, որ աշխարհն ապրում է միանգամայն այլ հարթությունում, այլ արժեքներով ու այլ նպատակներով:

Տեսնելու ու հասկանալու էին, որ մարդն այդ տարածության մեջ ոչ թե գլխաքանակ է ու ընտրազանգված, այլ այն, ինչի բարեկեցությանը ծառայում են պետությունը, իշխանությունը, քաղաքականությունը, ամեն ինչը։

Տեսնելով ու հասկանալով դա՝ Հայաստանի քաղաքացին հասկանալու էր նաև ռուսականության հետամնացությունն ու հակամարդկայնությունը, ու դա հասկանալով՝ վերանայելու էր իր կարծիքը «հավերժ Ռուսաստանի» հետ դատապարտվածության մասին, որի միջոցով ռուսական տարածության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պահպանվում ու վերարտադրվում է իշխանությունը։

Մեծ հաշվով, հենց այդ հեռանկարը բացառելու համար տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որը Ռուսաստանին հնարավորություն տվեց պահպանել ազդեցությունը, Հայաստանի իշխանությանն էլ՝ իշխանությունը Հայաստանում։ Հայաստանի իշխանությունը՝ հանուն իշխանության ու ռուսականության պահպանման, Հայաստանին ու Հայաստանի քաղաքացիներին զրկեց արժանապատիվ կյանքի հեռանկարից ու ապագայից։

Որովհետև այդ ապագայում չէր կարող տեղ ունենալ այն իշխանությունը, որը երկիրը մեկ գիշերվա մեջ խցկեց հետադիմության հետնախորշ, որտեղից այսօր հայտարարվում է, որ այդտեղ չխցկվելով՝ գուցե իրավիճակն ավելի վատ լիներ։ Հայտարարվում է՝ շատ լավ հասկանալով, որ ավելի վատ չի լինում»:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: