Latest 10 episodes

ՀՀԿ-ականները որոշել են ավելի զուսպ երևալու պատրանք ստեղծել. «բանկետ» չեն անելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետականն այս տարի չի պլանավորում տարեվերջյան «բանկետ» անել։ Նախընտրական տարում ՀՀԿ-ականները որոշել են ավելի զուսպ երևալու պատրանք ստեղծել։

Չնայած դրան, կուսակցությունում տոնական տրամադրություն է, արդեն մոտ մեկ շաբաթ կլինի՝ ԱԺ խմբակցություններից միայն ՀՀԿ-ի աշխատասենյակի դռան վրա է տոնական պսակ կախվել։   Բայց ՀՀԿ ԳՄ վերջին նիստին արդեն տոնական տրամադրություններն առկա են եղել, ընտրությունների հետ կապված հարցեր՝ նախընտրական շտաբ, ցուցակ և այլն, չեն քննարկվել, խոսել են միայն Սերժ Սարգսյանի արցախյան այցից։

Անգամ կուսակցության ավագների խորհրդի նախագահի նշանակման հարցն են թողել առաջիկա նիստին։ Իսկ կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ փոփոխություններ են կատարվելու խորհրդի կազմում, պլանավորել են հրավիրել մինչև դեկտեմբերի 20-ը»։

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
Comments

Name: