Նոր խորհրդարանի երեք շերտերը

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը նախօրեին ըստ էության հաստատել է, որ հնարավոր է դաշինք «Ժառանգության» հետ՝ ներառյալ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Եթե Վարդան Օսկանյանը հաստատում է նման քննարկումների առկայությունը, ապա պետք է ենթադրել, որ դրանք բավական հասունացած են՝ համաձայնության վերածվելու համար:

Եթե ձևավորվի նման եռյակ դաշինք, ապա կասկածից վեր է, որ այդ դաշինքը հանդիսանալու է մի քանի օր առաջ հայտարարված մեկ այլ եռյակ դաշինքի՝ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միավորման առաջին մրցակիցը: Ըստ որում, անկախ այն բանից՝ նրանք միմյանց ուղիղ կթիրախավորեն, թե ոչ:

Այս առումով հատկանշական է, որ հնարավոր դաշինքի մասին Վարդան Օսկանյանը ազդարարում է «Հանրապետություն», ԼՀ և ՔՊ եռյակի՝ դաշինքի մասին հուշագրի ստորագրումից և հրապարակումից հետո: Ակնհայտ է, որ ընդհանուր առմամբ արդեն առկա դաշինքն ու հավանական դաշինքը միմյանց բավական հավասարազոր են, և մեծ է հավանականությունը, որ նրանք ըստ էության կարող են պայքարել միևնույն ընտրազանգվածային տիրույթի համար:

Եվ այստեղ էական է դառնում այն հարցը, թե ո՞ր դաշինքը կարող է համալրվել նոր ուժերով, որոնք ոչ միայն անուն կամ քանակ, այլև քիչ թե շատ նաև ընտրող ներգրավելու իրական պոտենցիալ կունենան: Սակայն նույնիսկ այդ դեպքում իրավիճակը չի լինի բեկումնային առումով տարբեր, և երկու այդ միավորները, եթե Վարդան Օսկանյանի ազդարարածը դառնա իրականություն, անգամ նոր ուժերով համալրվելու դեպքում ներքին օրակարգի տեսանկյունից,, ամենայն հավանականությամբ, կիսելու են միևնույն ընտրազանգվածը: Դրանից խուսափել գործնականում չի հաջողվելու:

Այստեղ հարցն այն է, թե արդյոք ընդդիմադիր դաշտում կձևավորվի՞ երրորդ հավասարազոր միավորը, թե՞ ոչ: Դրա պոտենցիալը կա: Խնդիրն այն է, թե այն կազմող մնացած ուժերը ինչ կանեն՝ կձևավորեն երրո՞րդ միավորը, թե՞, այդուհանդերձ, կմիանան այս կամ այն եռյակին:

Այդպիսով՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորվում է ներքաղաքական նախընտրական պայքարի որոշակի «եռաստիճան» համակարգի ուրվագիծ, որտեղ առաջին աստիճանին, բնականաբար, կլինի դե յուրե իշխանությունը, երկրորդ աստիճանը, ամենայն հավանականությամբ, կկազմի Գագիկ Ծառուկյանի շուրջ մշակվող կոնսոլիդացիոն նախագիծը, երրորդ աստիճանը կկազմավորվի ընդդիմադիր ուժերի տարբեր բլոկների տեսքով: Ինտրիգը թերևս այն է, թե քանի այդպիսի բլոկ կկազմավորվի և կպահպանվի, քանի որ պետք չէ բացառել դրանցից որևէ մեկի ներառումը Գագիկ Ծառուկյանի նախագծում:

Արդեն իսկ այդ եռաստիճան ուրվագծով էլ նշմարվում են նոր խորհրդարանի երեք շերտերը: Նախընտրական շրջանում ըստ երևույթին ձևավորվելու է այդ երեք շերտերի, այսպես ասած, գաղափարական-բովանդակային հիմքը, իհարկե՝ ավելի շուտ ցուցանակային իմաստով, քանի որ առնվազն առաջին երկու շերտի պարագայում բուն խնդիրը լինելու է իշխանության սահուն, անաղմուկ վերարտադրությունն ապահովելը: Իհարկե, այդ խնդիրը արտացոլված կլինի նաև երրորդ աստիճանում գործող բլոկներից որոշներում:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Ընտրարշավի տապալվող գիծը
Comments

Name: