Մարտի են գնում միայն նախկինները

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախագահի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է Սեյրան Օհանյանի հետ քաղաքականություն մուտք գործելու մասին՝ ազդարարելով նրա մոտալուտ հայտարարությունը: Ըստ ամենայնի, Սեյրան Օհանյանը կգլխավորի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, որով հանդես է գալիս Վիկտոր Դալլաքյանը: Դատելով այն մուտքից, որ ունեցավ Դալլաքյանն ինքը, կուսակցությունը հանդես է գալու Սերժ Սարգսյանի կոշտ քննադատությամբ:

Հնարավո՞ր է, որ մոտ մեկ տասնամյակ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած գործիչը քաղաքականություն մտնի այդպիսի քննադատությամբ: Սա մի հարց է, որի պատասխանն, իհարկե, պետք է տա Օհանյանի գործունեությունը: Պետք է արձանագրել, սակայն, որ Հայաստանում իշխանությունից դեպի ընդդիմություն անցումը նոր երևույթ չէ, և, որպես կանոն, այդ բոլոր անցումներն ունեցել են անարդյունավետ և ըստ էության ինչ-որ առումով անփառունակ վախճան: Դա երևի թե գալիս է Հայաստանի իշխանության բնույթից, որի մեջ հնարավոր չէ գտնվել երկար ժամանակ, առավել ևս՝ մեկ տասնամյակ և ավելի ու չշաղկապվել այդ իշխանության հետ այնպիսի հանգույցներով, որոնք մշտապես չլինեն արդեն ընդդիմադիր կարգավիճակում հայտնվող նման գործիչների գլխին կախված կամ պտտվող «բումերանգ», եթե անգամ՝ ոչ թուր:

Այս տեսանկյունից ինչ է անելու Սեյրան Օհանյանը քաղաքականության մեջ՝ լինելով դրանում հայտնված հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյան: Ընդ որում, միգուցե արժե ստեղծել նախկին պաշտոնյաների կուսակցություն և բոլորին միավորել այդտեղ. այ, դա արդեն կարող է լինել լուրջ քաղաքական պրոյեկտ` Հայաստանի իրականությունից բխող և հայաստանյան ավանդույթներին լիովին հավատարիմ:

Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտքով դե ֆակտո կարող է լինել նաև այդպիսի մի դաշինք` նրա և Վարդան Օսկանյանի միջև: Նախկին արտգործնախարար Օսկանյանը, համենայնդեպս, հայտարարել է, որ Օհանյանի հետ դաշինքը լավ դաշինք կլինի: Այդ դաշինքում երևի թե պետք է տեսնել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին, որը բոլորովին վերջերս նաև դրական էր արտահայտվել Սեյրան Օհանյանի մասին: Վարդան Օսկանյանը հայտարարել է նաև «Ժառանգության» հետ բանակցությունների մասին: Համենայնդեպս, կան այդպիսի որոշակի դաշինքի ուրվագծեր, թեև, իհարկե, դրանք դեռևս բավարար չեն միարժեք եզրակացություններ անելու համար:

Սակայն կասկածից վեր է, որ Սեյրան Օհանյանի մուտքը հասարակական-քաղաքական զգալի ուշադրություն կբևեռի իր վրա, և հաշվի առնելով այն, որ իրական ընտրողները գտնվում են միայն ընդդիմադիր դաշտում, այդ մուտքի վրա ուշադրությունը գնալու է հենց այդ դաշտից:

Ընդ որում, այս տեսանկյունից Սեյրան Օհանյանի մուտքը բավական խորհրդանշական է ստացվում մեկ այլ ինտրիգի՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի ֆոնին: Այն իմաստով, որ Ծառուկյանն էլ, իհարկե, իր վրա ուշադրություն բևեռելու է հենց ընդդիմադիր ընտրողների շրջանակից: Այս առումով, իհարկե, շատ ավելի հետաքրքիր կարող էր լինել ոչ թե Օհանյան-Օսկանյան, այլ Ծառուկյան-Օհանյան դաշինքը: Խոշոր հաշվով այս երկու վերադարձները ուղղակիորեն ծագում են իշխանությունից, քանի որ երկու հեռացումներն էլ եղել են իշխանության մասնակցությամբ՝ իշխանությունն է քաղաքականությունից հեռացրել Ծառուկյանին, որն այժմ վերադառնում է, և իշխանությունն է պաշտոնից հեռացրել Օհանյանին, որն այժմ վերադառնում է քաղաքականության համար:

Բայց, իհարկե, խնդիրները տարբեր են, եթե անգամ դրանք պայմանավորված են կամ բխում են միևնույն կենտրոնից: Ծառուկյանն, իհարկե, վերադառնում է սոցիալական բացը փակելու համար: Ինչ բաց է փակելու Սեյրան Օհանյանը իր՝ քաղաքականություն «վերադարձով»: Անկասկած է, որ նրա թիրախը չի կարող լինել սոցիալականությունը: Օհանյանը զբաղեցրել է չափազանց կարևոր պաշտոն, և դա նրա համար ենթադրում է չափազանց բարձր, Հայաստանի ընդդիմադիր դաշտում, առավել ևս իշխանությունից հեռացածների ընդդիմադիր դաշտում ապրիորի բարձր նշաձողի առկայություն, որը չհաղթահարելու դեպքում նրան սպառնում է սպառում, ինչպես, ի դեպ, նախկին արտգործնախարար Օսկանյանի դեպքում:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...