Եվրոպական ճահիճ. նոր բացահայտումներ Բաքվի կողմից եվրապատգամավորներին կաշառելու գործից. ESI

Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) նախօրեին հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի երկրորդ մասը՝ «Եվրոպական ճահիճ» վերնագրով:

Այս հետաքննությունում շարունակվում են բացահայտվել կոռուպցիոն սխեմաները, որոնք կազմակերպել են Ադրբեջանի իշխանությունները, և որոնցում ներգրավված են եվրոպացի բարձրաստիճան տասնյակ քաղաքական գործիչներ։

Պաշտոնական Բաքվի շահերի լոբբինգով ակտիվ զբաղվողների թվում նշվում է ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցության խմբի նախագահ, իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեի անունը, որի նկատմամբ Իտալիայի դատախազությունը հետաքննություն է սկսել: Վոլոնտեն համաձայնվել է համագործակցել հետաքննության հետ և հայտնել է մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների անուններ, որոնք գումար են ստացել Ադրբեջանից։ Հետքերը տանում ենք դեպի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ։

Վոլոնտեն Ադրբեջանից լոբբիստական ծառայությունների համար անձամբ ստացել է շուրջ 3 միլիոն եվրո։ Հաշվետվության համաձայն՝ այդ գումարի մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների։

20 էջից բաղկացած զեկույցում նշված են նաև Ադրբեջանի մի շարք պատգամավորների անուններ, որոնք ներգրավված են այս կեղտոտ խաղերի մեջ, և որոնք նույնպես, հնարավոր է, պատասխանատվության ենթարկվեն Եվրոպայում։

Վոլոնտեն հարցաքննությունների ժամանակ հաստատել է, որ տարբեր երկրներում և տարբեր բանկերում գտնվող իր հաշիվներին Ադրբեջանից ստացել է հետևյալ գումարները՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին՝ 100 000 եվրո, դեկտեմբերի 27-ին՝ 220 000 եվրո, 2013 թվականի մարտի 19-ին՝ 180 000 եվրո, հուլիսի 10-ից դեկտեմբերի 31-ը՝ 630 000 եվրո, 2014 թվականի հունվարի 23-ից դեկտեմբերի 31-ը՝ 1 260 000 եվրո: Կաշառքի ընդհանուր գումարը կազմել է 2 390 000 եվրո:

Այդ գումարներն ուղղվել են կաշառելու իտալացի և Եվրոպայի այլ երկրներից մի շարք պատգամավորների, որոնք քվեարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող Եվրոպայի խորհրդի բանաձևերի և զեկույցների դեմ: Մասնավորապես՝ հենց այդ գումարներով է տապալվել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին Քրիստոֆ Շտրասերի զեկույցը:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Ընտրարշավի տապալվող գիծը
Comments

Name: