Latest 10 episodes

Լևոն Տեր-Պետրոսյանի վտանգավոր բացահայտումը

Հայաստանի հասարակական դաշտն ալեկոծել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթըՀԱԿ համագումարում, ըստ էության՝ նախընտրական համագումարում, որտեղ Տեր-Պետրոսյանն իր ելույթում կրկին անդրադարձավ 1997 թվականից շրջանառության մեջ դրած «պատերազմ, թե խաղաղություն» բանաձևին՝ կրկնելով Ղարաբաղյան խնդրում փոխզիջումային կարգավորման իր արդեն հայտնի մոտեցումը:

Տեր-Պետրոսյանը որևէ նոր բան չասաց, և թվում է, որ նրա ելույթը չպետք է արժանանար մեծ ուշադրության: Եվ թերևս այսպես էլ կլիներ, եթե եղած չլիներ ապրիլյան պատերազմը, որը շատ պարզ կերպով ի ցույց դրեց, թե ում հետ գործ ունի Հայաստանը՝ թե՛ ի դեմս Ադրբեջանի, թե՛ ի դեմս «ռազմավարական դաշնակից» համարվող Ռուսաստանի: Եվ այդ պատերազմի իրողության պայմաններում, դրանից ընդամենը մի քանի ամիս անց 1997 թվականի բանաձևի կրկնությունը դառնում է իսկապես արտառոց և  ոչ թե «ռեալ պոլիտիկի» դրսևորում, ինչպես Տեր-Պետրոսյանը հաճախ փորձում է իմաստավորել իր մոտեցումները, այլ հակառակը՝ իրականության զգացումի իսպառ կորստի վկայություն, իրապաշտության անկում:

Ընդ որում, առանձնապես խնդրահարույց է այն, որ այդ դիրքորոշմամբ հանդես եկողը Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահն է, թեև դա, իհարկե, այլևս վաղուց առավելապես խորհրդանշականություն է և դադարել է էական ներքաղաքական կամ ներազգային գործոն լինելուց:

Ընդ որում, դա բնորոշ է թերևս Հայաստանի նախագահական ինստիտուտին ընդհանրապես, քանի որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ նախագահները սկզբունքորեն հանդես են եկել նույն մոտեցմամբ, տվել են համաձայնություն նույն տրամաբանությանը: Դրա մասին են վկայում նաև թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի բազմաթիվ հայտարարությունները, մադրիդյան սկզբունքներին և կազանյան պլաններին տված համաձայնությունները:

Տեր-Պետրոսյանն ընդամենը համարձակվում է հանդես գալ ուղիղ, բաց տեքստով՝ ձևակերպելով իր մոտեցումն իբրև քաղաքական դիրքորոշում՝ իշխանական «շուստրիության» փոխարեն: Այդքանը:

Այժմ էլ Տեր-Պետրոսյանը այդ դիրքորոշումը փորձում է դարձնել ՀԱԿ նախընտրական «մեխը», ներկայացնել հայտ այդ փաթեթավորումով, որն ուղղված է թե՛ Սերժ Սարգսյանին՝ որպես առաջարկ, և թե՛ Ռուսաստանին, քանի որ Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն իր լոյալությունը և պատրաստակամությունն է հայտնում Ռուսաստանի «պլաններին», որտեղ Հայաստանի շահ ըստ էության գոյություն չունի:

Ողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ պլաններին համաձայնություն է տվել նաև Սերժ Սարգսյանը: Նա խոստովանել է այդ մասին և՛ ապրիլի 23-ին «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում, և՛ նոյեմբերին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

Մինչդեռ որպես Ռուսաստանին ուղղված մեսիջ Տեր-Պետրոսյանի ելույթը արժեք ձեռք կբերի այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը դիմադրում է Ռուսաստանի «պլաններին»: Ուրեմն ի՞նչ է ստացվում՝ կա՞ այդ դիմադրությունը, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի փորձում է օգնության ձեռք մեկնել Ռուսաստանին և Սերժ Սարգսյանին՝ ռուսական կարգավորման «պլանները» իրականություն դարձնելու և այդպիսով Հայաստանի անվտանգությանը «անշրջելի» հարված հասցնելու համար:

Այդ հարցադրման ինդիկատոր կարող է լինել Տեր-Պետրոսյանի ելույթին իշխանության արձագանքը, որը, պետք է խոստովանել, առայժմ բավական զուսպ է, մեղմ, կարծես թե չկա հակադարձելու փութաջանություն: Իշխանությունը կա՛մ մտածում է, կա՛մ սպասում է Տեր-Պետրոսյանի ելույթին Ռուսաստանի արձագանքին, կա՛մ իշխանությունը Ղարաբաղյան խնդրում չունի Տեր-Պետրոսյանի աջակցության կարիքն ու բոլորովին ուշադրություն չի դարձրել նրա ելույթին՝ չընդունելով խորհրդարանի ընտրության այն «դիսկուրսը», որի շուրջ առաջին նախագահը առաջարկում է երրորդին պայմանավորվել նոր խորհրդարանում ՀԱԿ ներկայացվածության մասով:

Իրավիճակն ընդհանրապես Հայաստանի համար «մերկացնող» է և ինչ-որ իմաստով «ապրիլյան դասերը» նոր երանգով վեր հանող: Հերթական անգամ ակնառու է դառնում այն, թե Հայաստանի անկախության երկու տասնամյակի ընթացքում որքան ցածր նշաձողի վրա է եղել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական բանաձևումը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է մի հարցի, որըև ըստ էության Հայաստանի պետականաշինության առանցքն է, որի վրա է կառուցվել պետականությունը, գցվել դրա հիմքը: Ոչ միայն ցածր, այլ նաև Հայաստանի անվտանգության և զարգացման խնդիրները աղավաղող նշաձող: Մինդեռ այդպիսի ցածր և աղավաղված նշաձողի առկայությունը Հայաստանի անվտանգության, պաշտպանվածության և «ապրիլյան դասերի» տեսանկյունից պակաս վտանգավոր չէ Հայաստանի համար, քան, օրինակ, կառավարման ոլորտում համատարած կոռուպցիայի առկայությունը:

Այդ նշաձողի բարձրացումը Հայաստանում նույնքան ռազմավարական և կենսական խնդիր է, որքան կոռուպցիայի դեմ իրական պայքարը:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
Comments

Name: