Latest 10 episodes

Հայաստանը խժռելու արդարացումը

Հնարավո՞ր է զարգանալ առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման, թե՞ ոչ: Դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից հետո հասարակական բուռն քննարկումներում և արձագանքներում կրկին շոշափվում է այս հարցը, որը Հայաստանի անկախությունից ի վեր հանդիսանում է նորագույն պատմության անբաժան ուղեկիցը: Իրականում թվում էր, որ այս հարցին կամ բանավեճին Հայաստանի հասարակությունը պետք է հրաժեշտ տված լիներ վաղուց, առավել ևս, որ չնայած պատերազմին և այսպես ասած՝ հակամարտության չկարգավորվածությունը, չնայած տրանսպորտային շրջափակմանը, Հայաստանը ուներ զարգացման անհրաժեշտ հնարավորություններ և ռեսուրսներ, որոնք կարող էին փոխհատուցել այդ արգելքները:

Եթե հնարավոր է այդ պայմաններում պատերազմ հաղթել, այն էլ գերակշիռ ռեսուրսներով հակառակորդի պարագայում, ինչպե՞ս կարող է անհնար լինել հաղթել նաև խաղաղություն կառուցելիս, եթե անգամ հակառակորդը ունի նավթ և գազ: Պարզապես այդ հաղթանակի համար պահանջվելու էր կամք, պահանջվելու էր կենտրոնացում, պահանջվելու էր բարոյականություն, պահանջվելու էր վերջապես՝ մեծ երազանք, բայց երազանք կապված ոչ թե պատմական Հայաստանի՝ ծովից ծովի հետ, այլ երազանք, որի կենտրոնում կլիներ իրական Հայաստանը` այն Հայաստանը որ հաղթել էր, այն Հայաստանը որ իր մեջ պարփակել էր այդ հաղթանակը: Այդ հաղթանակը պետք էր խնայել ու խնամել, և հաղթանակն ինքը կլիներ այն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյահոգեբանական ռեսուրսը, որ կօգներ Հայաստանին զարգանալ այսպես ասած՝ չկարգավորված խնդրի, չավարտված պատերազմի և շրջափակվածության պայմաններում:

Այս ամենի փոխարեն, խնայող և խնամող պետական «էլիտայի» փոխարեն, ձևավորվեց խժռող «էլիտա», որն անխնա կերպով շահագործեց հաղթանակը, իսկ այդ շահագործումը արդարացնելու համար հանրությանը գցեց «հավերժական» վեճի մեջ` «չկարգավորվածության» պայմաններում զարգանալու անհնարինության վերաբերյալ: Հասարակությանը սեփական հաղթանակով ոգեշնչելու փոխարեն, այդ «էլիտան» ձեռնամուխ եղավ հաղթանակի հանրային գիտակցության մեջ բեռի վերածելու վտանգավոր գործին: Հետևանքը այն է, որ ներկայումս մենք ունենք փակուղու առաջ կանգնած պետականություն, հուսալքված հասարակություն, արտագաղթ` որի հիմնական պատճառը ոչ թե պատերազմի չավարտվածությունն է, այլ հենց հասարակության տոտալ հուսալքվածությունը: Ունենք տնտեսական խնդիրներ, որովհետև առ այսօր չունենք խնայող ու խնամող «էլիտա», առ այսօր, չնայած խոսքերին, «էլիտան» իրականում շարունակում է գտնվել խժռելու ռեժիմի մեջ: Այդ ռեժիմն է նաև արդարացվում, երբ առաջ է քաշվում միտքը, թե քանի կարգավորված չէ ղարաբաղյան խնդիրը՝ Հայաստանում հնարավոր չէ ո՛չ տնտեսական զարգացում, ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ պայքար համակարգային արատների դեմ, ո՛չ ձերբազատում ռուսական գաղութի կարգավիճակից:

Ընդ որում, ընտրված փիլիսոփայությունը չափազանց դիպուկ է, քանի որ խնդրի «կարգավորումը» միայն Հայաստանից չէ, որ կախված է` այն կախված է և՛ Ադրբեջանից, և՛ գերտերություններից, որտեղ էլ շահերի բախումը այնքան հակասական ու բազմազան է, որ ակնհայտ է` կարգավորում որպես այդպիսին անհնար է, հետևաբար Հայաստանի իշխող «էլիտան» ընտրել է Հայաստանն անխնա խժռելու իր համար ամենահարմար փիլիսոփայությունը` հնարավոր չէ զարգանալ, քանի կա ղարաբաղյան հարց: Իսկ այդ հարցը միշտ կլինի, այն իմաստով կամ տեսքով, ինչով որ այն ներկայացնում է հայաստանյան «էլիտան»:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
Comments

Name: