Զեյթունում 37-ամյա թոռը խոշտանգել է տատին ու հաշմանդամ հորը՝ թքել է նրանց վրա, պարբերաբար դաժան ծեծի ենթարկել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ավարտվել է Ալեն Մաթևոսյանի գործի դատական քննությունը:

39-ամյա Ալենը մեղադրվում էր իր ընտանիքի անդամներին խոշտանգելու, ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ պատճառելու համար՝ 2 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 45-ի սահմաններում Ալենը իրենց բնակարանում թքել է  97 տարեկան տատիկի վրա, հրել-գցել է գետնին ու ոտքով ուժգին հարվածել է զառամյալ տատիկի ազդրին:

Դատական ակտում արձանագրված է, որ Ալենը ամուսնացած չէ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանում նա ապրել է մանկուց հաշմանդամ, վատառողջ հոր, խորթ մոր, քրոջ և 97 տարեկան տատիկի հետ:

Ալենը պարբերաբար դաժան ծեծի է ենթարկել և խոշտանգել տատին ու հորը, վախի մթնոլորտ հաստատել բնակարանում:

2016 թվականի ապրիլի 16-ին Ալենը դուրս է եկել տանից, երկու օր տուն չի վերադարձել:

Ապրիլի լույս18-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 10-ի սահմաններում, Ալենը ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է տուն:

Ընտանիքի անդամները քնած էին, արթնացել են Ալենի գոռգոռոցներից ու հայհոյանքներից: Սակայն իմանալով, որ Ալենը կարող է անկանխատեսելի վարք դրսևորել, դաժան վերաբերմունք ցուցաբերել իրենց նկատմամբ, ընտանիքի անդամները վախեցել են ձայն հանել:

Ալենի հայրը որդուց գաղտնի զանգել է ոստիկանություն և օգնություն է խնդրել:

Այնուամենայնիվ, մինչև ոստիկանների վրա հասնելը երբ Ալենը սկսել է ավելի ու ավելի ագրեսիվ վարք դրսևորել, հարևանների գիշերային անդորրը չխանգարելու նպատակով Ալենի հայրը խնդրել է որդուն, որ դադարեցնի գոռգոռոցն ու հայհոյանքները:

Հոր դիտողությունից Ալենն ավելի է վրդովվել: Նա, գտնվելով խոհանոցում, բռունցքով հարվածել է մանկուց հաշմանդամ, հիվանդության ու տարիքի բերումով անօգնական վիճակում գտնվող հոր գլխին, նրան տարել է հյուրասենյակ, թքել է նրա վրա ու բռունցքով ևս չորս հարված է հասցրել նրա գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:

Ընդհանուր իրավասության դատարանում Ալեն Մաթևոսյանն իրեն մեղավոր է ճանաչել երկու դրվագով էլ: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Ալեն Մաթևոսյանը 2002 թվականին 1 անգամ միայն դիմել էր հոգեթերապիայի կաբինետ՝ կոնսուլտացիայի համար: Նրա մոտ ախտորոշվել էր հոգեկան առողջության որոշակի խնդիր, խորհուրդ էր տրվել, որ դիմի հոգեբուժական դիսպանսեր, ինչը Ալեն Մաթևոսյանը չի արել:

Ալեն Մաթևոսյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատարանում տուժողները՝ Ալենի զառամյալ տատիկն ու հիվանդ հայրը միջնորդել են Ալենի նկատմամբ մեղմ վարվել, նկատի ունենալ, որ նա առողջական խնդիր ունի և՝ կախվածություն  ալկոհոլից:

Ամբաստանյալը զղջացել է արարքների համար, հայտնել է, թե չի գիտակցել՝ ինչ է անում:

Ալեն Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ու վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 28-ից:

Պատիժը կրելու ընթացքում Ալեն Մաթևոսյանը կգտնվի հոգեբույժի արտահիվանդանոցային հսկողության տակ, նա հարկադիր բուժում կստանա ալկոհոլամոլության դեմ:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: