Թուրքիայում 5 մարդ է ձերբակալվել ռուս դեսպանի սպանության գործով. ԶԼՄ-ներ

Անկարայում ՌԴ դեսպանի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 5-ի՝ հայտնում է NTV հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր ռուս դիվանագետին սպանողի մոր և քրոջ ձերբակալության մասին։ Նշվում է, որ իրավապահները ձերբակալել են նաև հարձակվողի հորը և ևս 2 հոգու։ Նրանց Սոկե քաղաքից (Այդին նահանգ) կտեղափոխեն Անկարա՝ հարցաքննության։ Դեսպանին սպանողի հարազատներից առգրավվել են էլեկտրոնային սարքերը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն՝ Կառլովի վրա մահափորձն իրականացրել է հատուկ նշանակության ուժերի աշխատակից, 1994 թվականին ծնված Մևլյութ Մերթ Աթընթաշը։ Հարձակվողը ոչնչացվել է։

Մահափորձը կատարվել է Անկարայում երկուշաբթի երեկոյան՝ ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ։ Հրաձգության հետևանքով վնասվածքներ են ստացել Թուրքիայի 3 քաղաքացիներ։

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: