Latest 10 episodes

Մենք պետք է հստակ իմանանք, թե ով է կանգնած Թուրքիայում մեր դեսպանի սպանության հետևում. Պուտին

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պետք է հստակ իմանա, թե ով է կանգնած Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետևում.
«ՌԴ Քննչական կոմիտեն արդեն իսկ քրեական գործ է հարուցել սպանության փաստով, նրան հանձնարարվել է ձևակերպել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է մեկնի Անկարա և թուրք գործընկերների հետ միասին մասնակցի տվյալ հանցանքի հետաքննությանը»։

Պուտինի խոսքերով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով. «Մենք պետք է իմանանք, թե ով է ուղղել մարդասպանի 

Պուտինը ցավակցություն է հայտնել Կառլովի հարազատներին ու մերձավորներին, և հանձնարարել է դիվանագետին ներկայացնել պետական պարգևի։ Պուտինը սադրանք է որակել ռուս դեսպանի սպանությունն ու ընդգծել է, որ դրա պատասխանը կլինի միայն ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը։

Պուտինը Կառլովի սպանության հարցը քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ։

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: