Latest 10 episodes

Որտեղ է ծնվում հայաստանյան ընդդիմությունը

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ քաղաքական դաշտում պարբերաբար փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, բայց կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել առանձնապես բարձր արդյունքներ: ՀՀԿ-ականի խոսքը այն հազվադեպ կամ բացառիկներից է, երբ հնարավոր է համաձայնել իշխանության ներկայացուցչի հետ, համաձայնել՝ դժբախտաբար:

Բանն այն է, որ Աշոտյանը փաստորեն արտացոլում է Հայաստանի քաղաքական համակարգի լրջագույն խնդիրներից և արատներից մեկը, որն իշխանության դիրքից, իհարկե, ուրախալի և ոգևորիչ է, իսկ ահա հանրության տեսանկյունից՝ տխուր և անհեռանկար:

Հայաստանի քաղաքական դաշտին անգամ թռուցիկ հայացք գցելու դեպքում ակնհայտ է դառնում, որ այդ դաշտը փաստացի գերհագեցրել է Հայաստանի անկախության 25 տարիների իշխանությունը: Հայաստանյան քաղաքական դաշտում ներկայումս գերակշռում են այն ուժերն ու գործիչները, որոնք տարբեր ժամանակահատվածներում հանդիսացել են իշխանություն, ընդ որում՝ զբաղեցրել են ամենաբարձր պաշտոններ, շարունակաբար փոխարինել են իրար և միմյանցից բաժանվել են կամ առանց նեղանալու, կամ նեղացած՝ այդպիսով լցնելով, հագեցնելով Հայաստանի քաղաքական դաշտը:

Մեծ հաշվով, այդ դաշտում արդեն տևական ժամանակ արձանագրվում է մի գործընթաց, միտում, որը հայաստանյան քաղաքականությունը տարրալուծում է իշխող համակարգի մեջ կամ հակառակը, քանի որ հիմնական ուժերի և դերակատարների գերակշիռ մասը միևնույն համակարգի ծնունդն է: Այսինքն՝ նախ վերցնելով իշխանությունը՝ համակարգն այժմ արդեն վերցնում է նաև ընդդիմության դաշտը, և խորհրդարանական կառավարման մոդելի անցումը, ըստ էության, հենց այդ գործընթացի առանցքային միջոցներից մեկն է:

Տրամաբանական հետևանքն էլ այն է, որ ընդդիմադիր դիսկուրսը Հայաստանում գտնվելու է անկումային մակարդակի վրա, իսկ ընդդիմության արդյունավետությունն էլ մոտ է լինելու զրոյականի: Ընդ որում, խոսքը ոչ միայն զուտ քաղաքական բարձունքների նվաճման արդյունքի մասին է, այլև հանրության հետ հարաբերությունների արդյունավետ մեխանիզմի ձևավորման, որը այլ արդյունքների հասնելու նվազագույն անհրաժեշտ պայմանն է:

Ըստ այդմ, Հայաստանում պայքարը, իրական քաղաքական պայքարը անցնում է երևի ոչ թե սևի կամ սպիտակի, լավի կամ վատի, արևմտամետի կամ ռուսամետի, այլ համակարգայինի և արտահամակարգայինի միջև: Այսինքն՝ մինչ իշխանության խնդիր լուծելը, Հայաստանում նախ պետք է լուծել ընդդիմության խնդիր և թույլ չտալ, որ այդ դաշտում հաստատվի իշխանությունը՝ իր որևէ նախկին կամ ներկա տեսքով:

Հայաստանում կարիք կա փոխելու քաղաքական դաշտի տեսակարար կշիռը և այն բերելու առնվազն 50/50 և գուցե նույնիսկ 40/50 ընդդիմություն-իշխանություն համակարգային պայքարի, երբ գործընթացը կծավալվի ոչ թե միևնույն համակարգի ներսում, այլ տարբեր համակարգերի միջև մրցակցության տեսքով, որտեղ իշխանությունը չի հանդիսանա ընդդիմության ծննդատուն:

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: