Latest 10 episodes

Քոչարյան-Սարգսյան. նախկին ենթակաների ապագա պայքարը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մուտքը նախընտրական պայքար, անկասկած, զգալիորեն ավելացնում է դրանում առանց այդ էլ առկա ներիշխանական ինտրիգը: Այլ ինտրիգ ընտրապայքարն առայժմ չունի էլ, ինտրիգները ծագում են առավելապես ներիշխանական դաշտում, իհարկե տարբեր կարգավիճակներով: Մինչ այժմ եղածներին ավելանում է Սեյրան Օհանյանը, որը փաստացի հայտարարել է նախընտրական գործընթացում բևեռ ձևավորելու մտադրության մասին, հռչակելով պոտենցիալ գործընկերների բավական լայն շրջանակ՝ քաղաքական ուժերից մինչև մարտական ընկերներ: Մինչև Սեյրան Օհանյանի հայտարարությունը, նրա հետ դաշինքի ցանկության մասին հայտարարել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ասելով, որ դա կլինի շատ լավ դաշինք: Այստեղ իհարկե Օսկանյանն ու Օհանյանը գտնվում են որոշակի «անհավասար» պայմաններում, այն իմաստով, որ Վարդան Օսկանյանը չի աշխատել Սերժ Սարգսյան նախագահի ենթակայության տակ՝ ընդամենը սիմվոլիկ մոտ մեկ տարի, երբ Սարգսյանը վարչապետ դարձավ՝ մինչև 2008 թվականի ապրիլ: Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի հետ աշխատել է տասը տարի, տասը տարի եղել է նրա նախագահությամբ պաշտպանության նախարար, եղել է Գերագույն գլխավոր հրամանատարի ենթակա: Այս հանգամանքը, անկասկած, զգալիորեն կաշկանդող հանգամանք է լինելու Օհանյանի համար: Ընդ որում՝ խոսքը միայն բարոյական կաշկանդվածության մասին է, այլ նաև քաղաքական, եթե ոչ իրավա-քաղաքական:

Բանն այն է, որ Սեյրան Օհանյանը տասը տարի շարունակ լինելով Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարարը, որևէ անգամ կասկածի տակ չի դրել նրա վարած քաղաքականությունը, որևէ անգամ չի ընդդիմացել անվտանգության, արտաքին քաղաքականության առումով կատարվող գործողություններին, որոշումներին, չի դժգոհել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այլ հարց է, որ Օհանյանը ներքուստ եղել է դժգոհ, ունեցել է դիտողություններ և անհամաձայնություններ, ընդ որում թե՛ տնտեսական քաղաքականության, թե՛ արտաքին քաղաքականության մասով, նույնիսկ գուցե ներքին խողովակներով արտահայտել է իր դժգոհությունն ու անհամաձայնությունը, սակայն դա չի ունեցել հրապարակային դրսևորում և առավել ևս չի հանգեցրել պաշտոնից հրաժարվելու: Իսկ սա նշանակում է, որ ինչ որ բան կաշկանդել է Սեյրան Օհանյանին: Եվ այն, ինչ նրան կաշկանդել է տասը տարի, չի կարող չկաշկանդել նաև հետագայում, արդեն ընդդիմության կարգավիճակում: Դրա փոխարեն, Վարդան Օսկանյանի պարագայում իրավիճակը հակառակն է: Օսկանյանը ուղղակի թե անուղղակի հղվում է արդեն Ռոբերտ Քոչարյանի հետ անցկացրած տասնամյակից, իրեն ասոցացնում է այդ տասնամյակի հետ և, ըստ այդմ, դրանից է հղվում քաղաքական գործունեության արդեն ընդդիմադիր կարգավիճակում: Դա չի նշանակում, որ այդ հանգամանքը փակում է իրավիճակի, ընդհանրապես Հայաստանի համակարգային իրողությունների համար նաև նրա պատասխանատվությունը: Խոսքը տվյալ պարագայում այն մասին, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությանը տրվող հրապարակային գնահատականներում Վարդան Օսկանյանը առավել անկաշկանդ է, քանի որ նրա տասնամյակը կապված է եղել Ռոբերտ Քոչարյանի հետ: Ու քանի որ Քոչարյանն առ այսօր ունի Սերժ Սարգսյանի հետ իշխանության բաժանման խնդիր՝ այլ հարց է, թե տվյալ փուլում այդ խնդիրը ինչ վիճակում կամ մասշտաբում է գտնվում, Վարդան Օսկանյանը անկաշկանդ կերպով ըստ էության կարողանում է արտահայտել այդ խնդիրը՝ սուր քննադատության ենթարկելով Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, թեկուզ ոչ անձամբ Սերժ Սարգսյանին:

Ի՞նչ կարող է ստացվել Սեյրան Օհանյանի «կաշկանդված» և Վարդան Օսկանյանի «չկաշկանդված» դիրքերի միաձուլումից: Դրանից վեկտորը շարժվելու է դեպի Օսկանյանի «կաշկանդվածությո՞ւն», թե՞ դեպի Օհանյանի «կաշկանդվածության» հաղթահարում: Այսինքն՝ եթե իրականություն դառնա Օսկանյան-Օհանյան նախընտրական միավորումը, ապա այդ միավորման միջոցով ի դեմս Սեյրան Օհանյանի մեղմվելու է Վարդան Օսկանյանի ներքաղաքական գործոնը, թե՞ Սեյրան Օհանյանի գործոնն է Օսկանյանի շնորհիվ ստանալու ավելի կոշտ երանգ, ինչպես օրինակ՝ Օսկանյանի և Գագիկ Ծառուկյանի գործընկերության պարագայում: Իհարկե այն ժամանակ Վարդան Օսկանյանի կոշտ և սուր քննադատությունները բնորոշվում էին իբրև նրա «անհատական կարծիք»: Համենայն դեպս, Սեյրան Օհանյանի հայտարարությունը վկայում էր, որ քաղաքականության մեջ, նախընտրական պայքարում նա մտադիր չէ գնալ իշխանության հետ սուր առճակատման: Հետևաբար, եթե նա գնա դեպի Վարդան Օսկանյանը, ապա այստեղ առաջանում է երկու գործնականում իրարամերժ ելակետերի արդյունավետ համադրման հարց և որևէ մեկի զիջումն այդ առումով դառնում է անխուսափելի, քանի որ համադրել այդ երկու «ծայրահեղությունները» կլինի ոչ այնքան դժվար, որքան անարդյունավետ:

Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
  • Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ ժողովրդավարության համար
Comments

Name: